Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 862-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 14-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ 228,282.2 հազ. դրամ գնահատված արժեքով ակտիվներ ունեցող «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսն ուղղակի վաճառքի ձևով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

2. Ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

3. Ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 112,989.2 հազ. դրամ:

4. Սահմանել, որ՝

1) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գինը կազմում է 50,845.2 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին.

2) գնորդի կողմից բաժնետոմսերի վաճառքի գինը ենթակա է վճարման հինգ տարվա ընթացքում՝ հավասարաչափ:

5. Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (գնահատման պահ) կազմել են 115,293.0 հազ. դրամ, այդ թվում`

1) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 624.0 հազ. դրամ.

2) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 35,168.0 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին՝ 12,101.0 հազ. դրամ.

4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 177.0 հազ. դրամ.

5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 10,300.0 հազ. դրամ.

6) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) շահութաբաժնի գծով՝ 17,551.0 հազ. դրամ.

7) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 39,372.0 հազ. դրամ։

6. Ընկերությունը 2012-2018 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ բաժնետոմսերի վաճառքի գնի առաջին տարվա, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված 451.0 հազ. դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) մինչև 2027 թվականն ապահովել`

ա. ընկերության կանոնադրությամբ սահմանված հիմնական տեխնիկական ուղղություններով շարունակական գործունեության իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին Հայաստանի Հանրապետության միջուկային օրենսդրության և ԵՄ անվտանգության դիրեկտիվներին մոտարկման և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներին համապատասխանեցման աջակցությունը,

գ. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին մատուցվող ծառայությունների ծավալի և գնի պահպանումը,

դ. ՀԱԷԿ-ի շահագործման և շահագործումից հանելու ժամանակահատվածում միջուկային ու ռադիացիոն անվտանգության գնահատումների, հետազոտությունների, փորձաքննությունների իրականացումը,

ե. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործառույթի շարունակական իրականացումը՝ ներառյալ միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի տարեկան 2 նոր մասնագետի պատրաստումը,

զ. միջուկային և ճառագայթային անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերի մշակումը,

է. ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիայի ստեղծման ու զարգացման աշխատանքների իրականացումը, ներառյալ լաբորատոր չափումների կարողությունների ստեղծում հետևյալ ուղղություններով՝ շրջակա միջավայրի, շինանյութի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշներում ռադիոիզոտոպների պարունակության վերլուծություն (ալֆա և գամմա սպեկտրոմետրիա), օդում և ջրում ռադոն գազի կոնցենտրացիայի չափումներ.

2) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները.

3) մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում՝ բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում։

8. Սահմանել, որ գնորդը վաճառքի գումարը յուրաքանչյուր տարվա համար վճարում է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ վճարման ենթակա գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:

9. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարտավորությունների կատարման ամփոփ արդյունքները և դրանց կատարված լինելու մասին եզրակացությունը յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

10. Սահմանել, որ գնորդի կողմից մասնավորեցման պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։

11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետում նշված մասնավորեցման պայմանագիրը գնորդի հետ կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության 10 տոկոս բաժնետոմսերի հանձնումը Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 3

Երևան