Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.05/20(688) Հոդ.126
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 մայիսի 2020 թվականի

թիվ 77-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների գործունեության նկատմամբ վերլուծական և վիճակագրության հավաքագրման գործընթացների արդյունավետությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 3/04-ի 21-րդ կետում «, ընդ որում, տարանջատվում է նաև երկրաշարժի ռիսկի ապահովագրությունը, և համապատասխան տողում լրացվում է տեղեկատվություն բոլոր այն ապահովագրության պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են երկրաշարժի ռիսկը:» բառերը փոխարինել «, ընդ որում, տարանջատվում է նաև երկրաշարժի ռիսկի և գյուղատնտեսության ապահովագրությունը, և համապատասխան տողերում լրացվում է տեղեկատվություն այլ դասերում ընդգրկված բոլոր այն ապահովագրության պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են նաև համապատասխանաբար երկրաշարժի ռիսկի և գյուղատնտեսության ապահովագրություն:» բառերով։

2) Կանոնակարգ 3/04-ը 117-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 117․1-րդ, 117․2-րդ և 117․3-րդ կետերով․

«117․1․ Թիվ 7 հաշվետվության «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական պարտատոմսեր» տողում լրացվում են ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական պարտատոմսերը, որոնք հաշվառվում են արտահաշվեկշռում: Ընդ որում, պարտատոմսերը տարանջատվում են ոչ թե ըստ մարմանը մնացած օրերի, այլ՝ ըստ պարտատոմսերի հետվերադարձմանը (վաճառքին) մնացած օրերի:

117․2․ Թիվ 7 հաշվետվության «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր» տողում լրացվում են ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթերը, որոնք հաշվառվում են արտահաշվեկշռում: Ընդ որում, արժեթղթերը տարանջատվում են ոչ թե ըստ մարմանը մնացած օրերի, այլ ըստ արժեթղթերի հետվերադարձմանը (վաճառքին) մնացած օրերի:

117․3․ Թիվ 7 հաշվետվության «Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր» տողում լրացվում են ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը: Ընդ որում, արժեթղթերը տարանջատվում են ըստ մարմանը մնացած օրերի:»։

3) Կանոնակարգ 3/04-ը 126-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 126․1-րդ և 126․2-րդ կետերով․

«126․1․ Թիվ 7 հաշվետվության «Ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցներ» տողում լրացվում են բանկերից, ապահովագրական ընկերություններից և այլ ֆինանսական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցները:

126․2․ Թիվ 7 հաշվետվության «Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով» տողում արտացոլվում են ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում առաջացած պարտավորությունների գումարները: Ընդ որում, այս տողը թիվ 7 հաշվետվության Աղյուսակ 4-ում լրացվում է ըստ կնքված ռեպո համաձայնագրի ժամկետի:»։

4) Կանոնակարգ 3/04-ի 129-րդ կետում «այն բոլոր պարտավորությունների անվանական արժեքների և անվանական տոկոսների հանրագումարները, որոնց հաշվեկշռային արժեքները, առանձին վերցված,» բառերը փոխարինել «նույն անձանց գծով բոլոր այն պարտավորությունների անվանական արժեքների և անվանական տոկոսների հանրագումարները, որոնց հաշվեկշռային արժեքների հանրագումարները» բառերով։

5) Կանոնակարգ 3/04-ի 235-րդ կետի 4-րդ ենթակետում ««Երկրաշարժի ռիսկի ապահովագրություն»,» բառերից հետո լրացնել ««Գյուղատնտեսության ապահովագրություն»,» բառերը։

6) Կանոնակարգ 3/04-ի 239-243-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«239. «Թիվ 19 հաշվետվության «Ապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ» աղյուսակ 1-ում արտացոլվում են Կանոնակարգ 3/09-ի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` ապահովագրության գծով ակտիվների համախառն հաշվեկշռային արժեքները ըստ ապահովագրության դասերի, բացառությամբ` Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի ճանաչված և արտահաշվեկշիռ դուրս գրված ակտիվների:

240. Թիվ 19 հաշվետվության Աղյուսակ 1-ի 1-ին սյունակում լրացվում է ապահովագրության համապատասխան դասը։

241. Թիվ 19 հաշվետվության Աղյուսակ 1-ի 2-րդ սյունակում լրացվում է ակտիվների դասը։

242. Թիվ 19 հաշվետվության Աղյուսակ 1-ի 3-րդ սյունակում լրացվում է ակտիվի տեսակը։ Ընդ որում, որպես ակտիվների տեսակներ, առանձնացվում են ապահովագրավճարների գծով պահանջները, միջնորդավճարների գծով պահանջները, սուբրոգացիայի գծով պահանջները, տրված կանխավճարները։ Ապահովագրության պայմանագրերի գծով մնացած բոլոր ակտիվների համար լրացվում են «այլ պահանջներ»։

243. Թիվ 19 հաշվետվության Աղյուսակ 1-ի 4-րդ սյունակում լրացվում են ակտիվների համախառն հաշվեկշռային արժեքները։»։

7) Կանոնակարգ 3/04-ի 244-246-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

8) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 2-ում, Հավելված 4-ում, Հավելված 6-ում, Հավելված 11-ում, Հավելված 12-ում, Հավելված 13-ում, Հավելված 14-ում, Հավելված 15-ում, Հավելված 16-ում, Հավելված 17-ում բոլոր աղյուսակներում, բացառությամբ Հավելված 14-ի աղյուսակ 2-ի և Հավելված 16-ի աղյուսակ 5-ի, 1.20 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.21 տողը.

 

«

1.21

Գյուղատնտեսության ապահովագրություն

»:

 

9) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 5-ում Աղյուսակը 11.21 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.22 տողով․

 

«

11.22

Արտահաշվեկշռային հոդվածների գծով կորուստների հակադարձումից եկամուտներ

                         
»:

 

10) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է)։

11) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 10-ում Աղյուսակ 1-ը 18.2 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.3 տողով.

 

«

18.3

Գյուղատնտեսության ապահովագրություն

1.21

»:

 

12) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 19-ի Աղյուսակ 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է)։

13) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 19-ի Աղյուսակ 4-ի «1. Ռեզիդենտների չաշխատող և արտահաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ (ընդամենը)» և «2. Ոչ ռեզիդենտների չաշխատող և արտահաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ (ընդամենը)» տողերը հանել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2020 թ. մայիսի 27

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 26-ի թիվ 77-Ն որոշմամբ

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 7

«Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները»
կանոնակարգ 3/04 հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7

 

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ ՄՆԱՑԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ ՄՆԱՑԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ ___________________

                                               Ամսաթիվ՝   ___________________

 

(հազար դրամ)

 

Ժամ-կետանց

Ժամ-կետային

Մարմանը մնացել է

Ան-ժամկետ

Ընդա-մենը

Ցպա-հանջ

Մինչև 30 օր

31 - 90 օր

91 - 180 օր

181 օր - 1 տարի

1 - 3 տարի

3 - 5 տարի

5 տարի և ավելի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.1

Կանխիկ դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

x

x

 

x

x

x

x

x

x

x

x

 

1.2

Հաշիվներ բանկերում

                       

1.3

Պահանջներ ապահովադիրների նկատմամբ

                       

1.4

Պահանջներ ապահովագրական ընկերությունների նկատմամբ

                       

1.5

Պահանջներ ապահովագրական միջնորդների նկատմամբ

                       

1.6

Պահանջներ վերաապահովագրողների նկատմամբ

                       

1.7

Պահանջներ ՀՀ Կառավարության նկատմամբ

                       

1.8

Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ

                       

1.9

Պահանջներ այլ բանկերի նկատմամբ

                       

1.10

Պահանջներ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

                       

1.11

Պահանջներ ֆիզիկական անձանց նկատմամբ

                       

1.12

Պահանջներ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ

                       

1.13

Պահանջներ իրավաբանական անձանց նկատմամբ

                       

1.14

Պահանջներ այլ անձանց նկատմամբ

                       

1.15

ՀՀ պետական արժեթղթեր

                       

1.16

ՀՀ ԿԲ արժեթղթեր

                       

1.17

ՀՀ այլ արժեթղթեր

                       

1.18

Օտարերկրյա պետությունների արժեթղթեր

                       

1.19

Հաշվարկված ստացվելիք տոկոսներ

                       

1.20

Այլ ակտիվներ

                       

1.21

Ռեպո համաձայնագրեր

                       

1.22

Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր

                       

Ընդամենը

                       

Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր 

       

Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր

                 
Այդ թվում՝
I խմբի արտարժույթով 
                       

 II խմբի արտարժույթով

                       

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ ՄՆԱՑԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազար դրամ)

 

Ժամ-կետանց

Ժամ-կետային

Մարմանը մնացել է

Ան-ժամկետ

Ընդա-մենը

Ցպա-հանջ

Մինչև 30 օր

31 - 90 օր

91 - 180 օր

181 օր - 1 տարի

1 - 3 տարի

3 - 5 տարի

5 տարի և ավելի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

2.1

Պարտավորություններ ապահովադիրների նկատմամբ

                       

2.2

Պարտավորություններ ապահովագրական ընկերությունների նկատմամբ

                       

2.3

Պարտավորություններ ապահովագրական միջնորդների նկատմամբ

                       

2.4

Պարտավորություններ վերաապահովագրողների նկատմամբ

                       

2.5

Պարտավորություններ ՀՀ բանկերի նկատմամբ

                       

2.6

Պարտավորություններ այլ բանկերի նկատմամբ

                       

2.7

Պարտավորություններ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

                       

2.8

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

                       

2.9

Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ

                       

2.10

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

                       

2.11

Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ

                       

2.12

Պարտավորություններ ՀՀ Կառավարության նկատմամբ

                       

2.13

Պարտավորություններ ապահովագրական ընկերության կողմից թողարկված արժեթղթերի գծով

                       

2.14

Հաշվարկված վճարվելիք տոկոսներ

                       

2.15

Այլ պարտավորություններ

                       

2.16

Ռեպո համաձայնագրերով ներգրաված միջոցներ

                       

2.17

Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով

                       

Ընդամենը

                       

Արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ

                       

«Խոշոր» պարտավորություններ

                       

Այդ թվում՝
I խմբի արտարժույթով

                       

II խմբի արտարժույթով

                       

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ ________________

(Գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ՝

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ ___________________

                                               Ամսաթիվ՝   ___________________

(հազար դրամ)

 

Պայմանագրային ժամկետը

Անժամ-կետ

Ընդա-մենը

Ցպա-հանջ

Մինչև 30 օր

31 - 90 օր

91 - 180 օր

181 օր - 1 տարի

1 - 3 տարի

3 - 5 տարի

5 տարի և ավելի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.1

Կանխիկ դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

 

x

x

x

x

x

x

x

x

 

1.2

Հաշիվներ բանկերում

                   

1.3

Պահանջներ ապահովադիրների նկատմամբ

                   

1.4

Պահանջներ ապահովագրական ընկերությունների նկատմամբ

                   

1.5

Պահանջներ ապահովագրական միջնորդների նկատմամբ

                   

1.6

Պահանջներ վերաապահովագրողների նկատմամբ

                   

1.7

Պահանջներ ՀՀ Կառավարության նկատմամբ

                   

1.8

Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ

                   

1.9

Պահանջներ այլ բանկերի նկատմամբ

                   

1.10

Պահանջներ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

                   

1.11

Պահանջներ ֆիզիկական անձանց նկատմամբ

                   

1.12

Պահանջներ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ

                   

1.13

Պահանջներ իրավաբանական անձանց նկատմամբ

                   

1.14

Պահանջներ այլ անձանց նկատմամբ

                   

1.15

ՀՀ պետական արժեթղթեր

                   

1.16

ՀՀ ԿԲ արժեթղթեր

                   

1.17

ՀՀ այլ արժեթղթեր

                   

1.18

Օտարերկրյա պետությունների արժեթղթեր

                   

1.19

Հաշվարկված ստացվելիք տոկոսներ

                   

1.20

Այլ ակտիվներ

                   

1.21

Ռեպո համաձայնագրեր

                   

1.22

Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր

                   

Ընդամենը

                   
Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր                    
Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր                    

Այդ թվում՝
I խմբի արտարժույթով

                   

II խմբի արտարժույթով

                   

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազար դրամ)

 

Պայմանագրային ժամկետը

Ան-ժամկետ

Ընդա-մենը

Ցպա-հանջ

Մինչև 30 օր

31 - 90 օր

91 - 180 օր

181 օր - 1 տարի

1 - 3 տարի

3 - 5 տարի

5 տարի և ավելի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

2.1

Պարտավորություններ ապահովադիրների նկատմամբ

                   

2.2

Պարտավորություններ ապահովագրական ընկերությունների նկատմամբ

                   

2.3

Պարտավորություններ ապահովագրական միջնորդների նկատմամբ

                   

2.4

Պարտավորություններ վերաապահովագրողների նկատմամբ

                   

2.5

Պարտավորություններ ՀՀ բանկերի նկատմամբ

                   

2.6

Պարտավորություններ այլ բանկերի նկատմամբ

                   

2.7

Պարտավորություններ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

                   

2.8

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

                   

2.9

Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ

                   

2.10

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

                   

2.11

Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ

                   

2.12

Պարտավորություններ ՀՀ Կառավարության նկատմամբ

                   

2.13

Պարտավորություններ ապահովագրական ընկերության կողմից թողարկված արժեթղթերի գծով

                   

2.14

Հաշվարկված վճարվելիք տոկոսներ

                   

2.15

Այլ պարտավորություններ

                   

2.16

Ռեպո համաձայնագրերով ներգրաված միջոցներ

                   

2.17

Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով

                   

Ընդամենը

                   

Արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ

                   

«Խոշոր» պարտավորություններ

                   

Այդ թվում՝
I խմբի արտարժույթով

                   

II խմբի արտարժույթով

                   

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ ________________

(Գործադիր տնօրեն)

                                             Գլխավոր հաշվապահ՝ ____________________»:

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 26-ի թիվ 77-Ն որոշմամբ

 

«ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԱԿՏԻՎՆԵՐ

 

N

 Ապահովագրության դաս

Ակտիվների դասը

Ակտիվների տեսակը

Գումար

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
       

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան