Գլխավոր տեղեկություն
Համար
N 828-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 828-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՈՒ «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 1) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 2) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։

3. Ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կանոնադրական կապիտալները։

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։

5. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվելու են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով։

6. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման աշխատանքները։

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման աշխատանքները։

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 2 494 285 դրամ սկզբնական և 2019 թվականի ապրիլի 19-ի դրությամբ 2 307 552 դրամ հաշվեկշռային արժեքներով, 2019 թվականի հունիսի 18-ի դրությամբ 1 550 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «ՆԻՍՍԱՆ ТIDA 1.6 I» մակնիշի, 147 LL 50 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) (թողարկման տարեթիվը՝ 2008 թվական, նույնացման համարը՝ JN1CC11D69T000336) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 8-րդ կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 9-րդ կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:

11. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 6-րդ կետի և 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ՝ 286.140.00576) կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 7-րդ կետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ՝ 290.140.00153) կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 828-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Մակնիշը

Պետհամարանիշը

Թողարկման տարեթիվը

Նույնացման համարը

Սկզբնական արժեքը (դրամ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1.

ԴԵՈՒ NEXIA GL

250 UU 63

2008 թ.

XWB3D31BD8A159869

3219000

0

2.

ԴԵՈՒ DAEWOO-NEXIA GL

251 UU 63

2008 թ.

XWB3D31BD6A164394

3695000

0

3.

ՎԱԶ VAZ-21074

042 UL 64

2008 թ.

XTA21074082735040

3020000

0

4.

ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ (CHEVROLET NIVA-21230)

430 OP 61

2010 թ.

X9L212300A0314150

2988679

0

5.

Грузовой Диса-2955

134 LS 64

1999 թ.

X06295500X0000043

7321000

0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 828-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

NN
ը/կ

Մակնիշը

Պետհա-մարանիշը

Թողարկման տարեթիվը

Նույնացման համարը

Սկզբնական արժեքը (դրամ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1.

Նիվա 21213

021 LU 03

2001 թ.

XTA21213021613004

2439667

0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 828-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ 3 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Պետհամա-րանիշը

Նույնացման համարը

Գույքի թողարկման տարեթիվը

Գույքի սկզբնական արժեքը (դրամ)

Գույքի հաշվեկշռային արժեքը
(դրամ)՝
19.04.2019 թ. դրությամբ

Գույքի շուկայական արժեքը (դրամ)՝
18.06.2019 թ. դրությամբ

1.

TOYOTA COROLLA 1.4 (Տոյոտա-Կորոլլա)

109 LL 50

JTNBM58E903504664

2008 թ.

6 000 000

0

2 200 000

2.

TOYOTA COROLLA 1.4 (Տոյոտա-Կորոլլա)

108 LL 50

JTNBM58EX03504933

2008 թ.

6 875 000

0

2 200 000

3.

TOYOTA CAMRY 2.4 (Տոյոտա-Քեմրի)

119 LL 50

JTNBE40K703125493

2007 թ.

10 483 333

0

2 800 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան