Գլխավոր տեղեկություն
Համար
N 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2020-26.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.25/54(1609).1 Հոդ.655.8
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի, 2020 թվական N 90

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի 472-Ա, N 473-Ա, N 474-Ա, N 478-Ա և N 480-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Աշոտ Գալստյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Անդրանիկի 1/33 (ՀՎՀՀ 52127814).

2) Ա/Ձ «Համլետ Հայրապետյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Բաղրամյան 78 (ՀՎՀՀ 49616254).

3) Ա/Ձ «Արա Այվազյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 1 (ՀՎՀՀ 49553561).

4) Ա/Ձ «Արմեն Մաթևոսյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ավտոկայանի տարածք (ՀՎՀՀ 76820601).

5) Ա/Ձ «Ֆենյա Ավագյան», Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Երևանյան խճ. 1/6 (ՀՎՀՀ 76857007).

6) Ա/Ձ «Հարություն Ավագյան», Արարատի մարզ, ք․ Մասիս, Ն/Թ, Դպրոցականների 3 (ՀՎՀՀ 47729294).

7) «Վալեր-Ներես», ՍՊԸ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, թերակղզու տարածք (ՀՎՀՀ 08411633).

8) «ՆՈՒՆ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ա. Մանուկյան 1 (ՀՎՀՀ 05546555):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

      

Տ. ԱՎԻՆՅԱՆ

    

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին: