Գլխավոր տեղեկություն
Համար
N 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2020-22.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.679
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի, 2020 թվական N 84

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, և որոշման հավելվածի 20-րդ կետով, ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման Հավելված N 8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի մայիսի 12-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունը՝

1. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մայիսի 19-ի N 78 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը:

2. 24 ժամով արգելել «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից ք. Երևան, Ռոստովյան փող., 17/1 հասցեում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը:

3. «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին՝ ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողին սույն որոշման մասին տեղեկացումը:

5. Տնտեսվարողի՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 22-ին: