Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-44
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.05.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 21-ին

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» ենթակետով.

«ժթ) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող բոլոր նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը:»:

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածի «դ» և «ե» ենթակետերը հանել:

Այդ կապակցությամբ` 7 հոդվածի «զ»-«ժե» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ»-«ժգ» ենթակետեր:

Հոդված 3. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) անվտանգության տեսակետից կարևոր նշանակության օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
18 ապրիլի 2000 թ.
ՀՕ-44