Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1537
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 մայիսի 2020 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԱՂՏՆԻ, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Աբրահամյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի փետրվարի 13-ի N 141-Ա որոշմամբ 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի ապրիլի 7-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը, ինչպես նաև «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) միանալու և, հետևաբար, ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

 

2. Արձանագրության վավերացման արդյունքում Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2–րդ կետով նախատեսված տեղեկությունների հասանելիությունն ապահովի եռամսյակի համար՝ հաշվետու եռամսյակին հաջորդող 60 օրացուցային օրվանից ոչ ուշ, իսկ տարվա արդյունքներով՝ հաշվետու տարվան հաջորդող 120 օրացուցային օրվանից ոչ ուշ, «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում իր պաշտոնական կայքի (այսուհետ՝ պաշտոնական կայք) հատուկ նախատեսված բաժնում (հոդված 3, կետ 1),

- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղադրվեն ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված տեղեկությունները (հոդված 3, կետ 2),

- ապահովել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնի տվյալներ իր պաշտոնական կայքում Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տեղադրման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների մասին։ Այլ պատասխանատու ստորաբաժանումների նշանակման կամ այլ փոփոխությունների դեպքում ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ մասին տեղեկացնի համապատասխան փոփոխությունների կատարման ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Լիազոր մարմնի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել մյուս կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (հոդված 3, կետ 4),

- ապահովել, որ իր իրավասության (լիազորությունների) շրջանակներում ՀՀ լիազոր մարմինը ցանկացած լիազոր մարմնի հարցման հիման վրա իրականացնի տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակում հնարավորինս ամբողջական ծավալով, ներառյալ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված տեղեկատվությունը (հոդված 5, կետ 1),

- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում ուղարկի միայն իր գործառույթների իրականացման նպատակներով (հոդված 5, կետ 3),

- ապահովել, որ հարցումը կատարվի այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարցումը ժամանակին կատարելը խոչընդոտող կամ հետաձգող հանգամանքների ի հայտ գալու դեպքում ապահովել, որ հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում ուղարկվի հարցում ներկայացրած մարմնին՝ նշելով հարցումը ժամանակին կատարելը խոչընդոտող կամ հետաձգող պատճառները։ (հոդված 9, կետ 1),

- ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունն օգտագործվի միայն հարցման մեջ նշված նպատակներով (հոդված 12),

- ապահովել, որ գաղտնի տեղեկատվությունը չփոխանցվի որևէ երրորդ կողմի առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազոր մարմնի գրավոր համաձայնության (հոդված 13, կետ 1),

- ընդունել, որ ՀՀ լիազոր մարմինն ինքն է կրում ՀՀ տարածքում Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը, եթե լիազոր մարմինների կողմից այլ կարգ չի համաձայնեցվում (հոդված 14, կետ 1),

- որպես Համաձայնագրին միացող պետություն՝ ապահովել գաղտնի տեղեկատվության պաշտպանության այն մակարդակը, որը համարժեք է գաղտնի տեղեկատվության պաշտպանության՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մակարդակին (Հոդված 16):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Հ. Թովմասյան

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1537