Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.07.2020-03.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի, 2020 թվական N 167-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Տիգրան Ավետիսյան», ք.Երևան, Աթոյան 109/10 (ՀՎՀՀ 75438023).

2) Ա/Ձ «Արմենակ Ղազարյան», ք.Երևան, Նուբարաշեն 6/14 (ՀՎՀՀ 22623054).

3) Ա/Ձ «Արթուր Հայրապետյան», ք.Երևան, Այվազովսկու 97/7 (ՀՎՀՀ 83300049):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական: