Գլխավոր տեղեկություն
Համար
N 759-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 20.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2020 թվականի N 759-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 358-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ որոշման hավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 418-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 2-րդ կետը «խնամող» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» բառերով.

2) 3-րդ կետի 3-րդ ենթակետը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո)» բառերով.

3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կարգի իմաստով աշխատանքից ազատվելու կամ աշխատանք չունենալու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 2-րդ կետը «ծնողներից» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» բառերով.

2) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եթե ընտանիքն ընդգրկված է եղել ընտանեկան և սոցիալական նպաստի՝ 2020 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներում և ունի 2020 թվականի մարտ ամսվա համար ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք.».

3) 7-րդ կետի 3-րդ ենթակետը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերի, ում 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառությունը կազմում է 0 դրամ՝ համաձայն Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետվության)» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Սույն կարգի իմաստով աշխատանքից ազատվելու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 6-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 484-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սույն կարգի իմաստով աշխատանք չունենալու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 6-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:»:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին) և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «գործատուների» և «գործատուի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

2) 5-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «տուժած ոլորտի տվյալ գործատուի (ում մոտ աշխատել է շահառուն 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ) կողմից» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե շահառուն տուժած ոլորտի գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2020 թվականին հունվարի 1-ից հետո և մինչև աշխատանքի ընդունվելն աշխատել է նաև տուժած ոլորտի այլ գործատուի մոտ, բայց 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ չի աշխատում այդ գործատուի մոտ, ապա սույն կետում նշված եկամտում հաշվառվում է նաև տուժած ոլորտի այլ գործատուի կողմից 2020 թվականին հունվարի 1-ից մինչև տուժած ոլորտի գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (ամսվա կամ ամիսների) համար շահառուին վճարված (վճարման ենթակա) եկամուտը:»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 536-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 9-րդ կետի 1-ին ենթակետում «2020 թվականի մարտ ամսին ընտանեկան նպաստ ստացած (28.01 և բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների կազմում» բառերը փոխարինել «ընտանեկան և սոցիալական նպաստի՝ 2020 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկված և 2020 թվականի մարտ ամսվա համար ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի կազմում՝ որպես ընտանիքի ներկա անդամ» բառերով։».

2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) եթե երեխայի ծնողների մշտական բնակության վայրը հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում կամ եթե երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառում չունեն և միաժամանակ նրանց մշտական բնակության վերջին հաշվառման վայրը չի եղել Հայաստանի Հանրապետությունը։».

3) 9-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերի ում 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառությունը կազմում է 0 դրամ՝ համաձայն Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետվության)» բառերը։

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Սույն կարգի իմաստով աշխատանք չունենալու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 10-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան