Գլխավոր տեղեկություն
Համար
N 750-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/53(1608) Հոդ.632
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 750-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա. 2-րդ կետում «զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ընթացքում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում սահմանված հիմքերով (այսուհետ` օրենքով սահմանված հիմք) ու 4-րդ մասով նախատեսված ժամկետներում զինծառայողին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում սահմանված հիմքերով (այսուհետ` օրենքով սահմանված հիմք)» բառերով,

բ. 4-րդ կետից «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված» բառերը հանել,

գ. 6-րդ կետում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան