Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի, 2020 թվական N 75
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, N 1322-Ա, N 1325-Ա, N 1347-Ա, N 1346-Ա, 2020 թվականի մայիսի 7-ի 1359-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-14-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Սիթի» ՍՊԸ, ք․ Երևան, Տիգրան մեծի 10․
2) «Խաչիկ Խաչատրյան» Ա/Ձ, ք․ Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, թիվ 285 տարածք.
3) «Արսեն Ավետիսյան» Ա/Ձ, ք․ Երևան, Շենգավիթ թաղամաս բագրատունյաց 13 112.
4) «Արմինե և Անի» ԱԿ, Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Բժշկյանց 2․
5) «Գոլդեն ֆլոր» ՍՊԸ, ք․ Վաղարշապատ, Աշտարակի խճուղի․
6) «Քլարիսա Ամիրխանյան» Ա/Ձ, ք․ Վաղարշապատ, Բաղրամյան 57․
7) «Զոյա Սարգսյան» Ա/Ձ, ք․ Վեդի Գայի 2/3/.
8) «Արմեն Շահինյան» Ա/Ձ, ք․ Արմավիր, 5-րդ փողոց, 1-ին շենք․
9) «Չիմեգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 74/7․
10) «Լև-քինգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/49ա.
11) «Շուշան Հովհաննիսյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 15/1․
12) «Մարինե Հակոբյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/2:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 15-ին: