Գլխավոր տեղեկություն
Համար
N 740-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 740-Ա

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բանգլադեշ» բառից հետո լրացնել «Իրան, Պակիստան, Հնդկաստան» բառերով.

2) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ երկրներ» բառերից հետո լրացնել «Հարավային Կորեա» բառերով.

3) 9-րդ կետի «ԱՏԳԱԱ ծածկագիրը» սյունակում «3506990000» ծածկագիրը փոխարինել «3506910000» ծածկագրով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 15

Երևան