Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-279
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.12.1998-21.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

15 դեկտեմբերի 1998 թ.

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է մաքսատուրքերի հասկացությունը, դրանց տեսակները, կիրառման կարգը և դրույքաչափերը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները (այսուհետ` ապրանքներ) մաքսատուրքով հարկելու կանոնները:

 

Հոդված 2. Մաքսատուրքերը

 

Մաքսատուրքերը սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:

 

Հոդված 3. Մաքսատուրքերի սահմանման կարգը

 

Մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքով` բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի «ա» կետով նախատեսված հակազդման մաքսատուրքերի, որոնք մինչև 6 ամիս ժամկետով իրավասու է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վեց ամսից ավելի ժամկետով կիրառելու դեպքում այդ մաքսատուրքը սահմանվում է օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 4. Մաքսատուրքերը` ըստ գործառնության բնույթի

 

Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`

ա) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.

բ) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար.

գ) սեզոնային` վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածներում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:

 

Հոդված 5. Մաքսատուրքերը` ըստ հաշվարկման մեթոդի

 

Հայաստանի Հանրապետությունում ըստ հաշվարկման մեթոդի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`

ա) աղվալորային (արժեքային)` հաշվարկվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ.

բ) յուրահատուկ (հաստատագրված)` հաշվարկվում են կայուն սակագնով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար.

գ) խառը` զուգակցվում են աղվալորային (արժեքային) և յուրահատուկ (հաստատագրված) մաքսատուրքերը:

 

Հոդված 6. Նպատակային մաքսատուրքերը

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության շահերը պաշտպանելու և տնտեսական գործունեությունը խրախուսելու նպատակով կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`

ա) հակազդման` կիրառվում են ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ առանձին անձանց, պետությունների կամ նրանց միությունների խտրական գործողությունների.

բ) խրախուսական` կիրառվում են առանձին երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

 

Հոդված 7. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը

 

1. Ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

2. Մաքսային արժեքը ներառում է`

ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը.

գ) արտահանման երկրում ապրանքները ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

դ) ներմուծվող ապրանքների արտադրության և Հայաստանի Հանրապետություն արտահանման նպատակով ներմուծողի կողմից մատակարարողին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

ե) ներմուծողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` ներմուծվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները:

3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում`

ա) արտահանման երկրում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի, ակցիզային, շրջանառության կամ վաճառքի հարկերը.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը:

 

Հոդված 8. Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը

 

1. Արտահանվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր դրանք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

2. Մաքսային արժեքը ներառում է`

ա) ապրանքի ձեռքբերման գինը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ապրանքները ձեռք բերելու և մինչև մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

դ) ապրանքների արտադրության և արտահանման նպատակով արտահանողին գնորդի կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետությունում իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

ե) արտահանողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` արտահանվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները:

3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետությունում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի և ակցիզային հարկերը:

 

Հոդված 9. Մաքսային արժեքի որոշումը

 

1. Մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի (ներմուծողի կամ արտահանողի) կամ մաքսային մարմինների կողմից` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կեղծ ճանաչված փաստաթղթերի օգտագործմամբ ոչ իրական մաքսային արժեք հայտարարագրող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 10. Ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի հաշվարկումն ըստ հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի (գործարքի գնի)

 

1. Ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի) հիման վրա, մասնավորապես հետևյալ դեպքերում`

ա) անմաքս առևտրի խանութից ձեռք բերված ապրանքների համար` այդ խանութի կողմից տրված չեկի առկայության դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունում գրանցված դիստրիբյուտորական, դիլերային և գործակալի վստահագրեր (լիազորագրեր) ունեցող իրավաբանական անձանց կողմից` այդ ընկերությունների արտադրանք հանդիսացող` ապրանքների ներմուծման դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, դուստր ընկերությունների և ֆրանչայզների կողմից` այդ ընկերությունների արտադրանք հանդիսացող ապրանքների ներմուծման դեպքում.

դ) ներմուծողի կողմից հայտարարագրված և նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված նույն ապրանքների մաքսային արժեքների միջև էական տարբերության բացակայության դեպքում: Սույն օրենքի իմաստով նույն են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, ծագման երկիրը, արտադրության օգտագործման ժամկետը և համբավը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները բավարար պայման չեն համարվում այդ ապրանքները նույն չհամարելու համար:

2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է նաև այն դեպքում, եթե առկա է արտահանման երկրի հայտարարագիրը, և դրանում նշված մաքսային արժեքը համապատասխանում է հայտարարատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում (ապրանքի ձեռքբերման փաստաթղթում) նշված գնին, պայմանով, որ հաշիվ-ապրանքագրում ներառված են սույն օրենքի 7 հոդվածի 2-րդ կետիուղղ. «բ»-«ե» կետերով սահմանված ծախսերը: Երկրների ցանկը, որոնց մաքսային մարմինների կողմից տրված արտահանման հայտարարագրերը սույն կետի կիրառման նպատակով հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ներմուծողի կողմից չեն ներկայացվում ապրանքների մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնաթափման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, ապա դրանց հաշվարկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` օգտագործելով խոշորագույն բեռնափոխադրողների և ապահովագրական ընկերությունների սակագների հիման վրա մշակված տեղեկատվությունը:

 

Հոդված 11. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշելը մաքսային մարմինների կողմից

 

Հայտարարատուի (ներմուծողի) կողմից ապրանքների ակնհայտ ցածր և ոչ իրական մաքսային արժեք հայտարարագրելու և ներկայացված փաստաթղթերով այն որոշելու կամ ստուգելու անհնարինության դեպքում, ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը որոշում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման այլ եղանակները

 

1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գնի հիման վրա:

2. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ապա այն որոշվում է Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գնի հիման վրա: Սույն օրենքի իմաստով համանման են համարվում այն ապրանքները, որոնք, թեև բոլոր առումներով միմյանց նման չեն, սակայն ունեն նման հատկանիշներ և նման բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել նույն գործառույթները և լինել փոխանակելի, և ունեն ծագման նույն երկիրը: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, արտադրության և օգտագործման ժամկետը, համբավը և ապրանքային նշանի առկայությունը:

3. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ապա այն որոշվում է ներքոհիշյալ 4-րդ կետի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում` 5-րդ կետի համաձայն` բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծողի պահանջով 4-րդ և 5-րդ կետերի կիրառման հերթականությունը փոխվում է:

4. Եթե ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետությունում, ապա դրանց մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որոշվում է համախառն ամենամեծ քանակությամբ, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով հետևյալ նվազեցումները`

ա) նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարները կամ առևտրական վերադիրները: Սույն օրենքի իմաստով նույն տեսակի են համարվում տվյալ ճյուղի արտադրանքին դասվող ապրանքային խմբին պատկանող ապրանքները, այդ թվում` նույն և համանման ապրանքները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների փոխադրման, պահեստավորման, ապահովագրության և համանման այլ ծախսերը.

գ) այդ ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարները:

Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները չեն իրացվում Հայաստանի Հանրապետությունում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որոշվում է ներմուծման պահից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում` այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն կետով սահմանված նվազեցումները:

Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները չեն իրացվում Հայաստանի Հանրապետությունում, ապա, ներմուծողի խնդրանքով, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է որոշվել այն գնի հիման վրա, որով ներմուծված ապրանքները, հետագա վերամշակումից հետո, Հայաստանի Հանրապետությունում իրացվում են համախառն ամենամեծ քանակությամբ` հաշվի առնելով նման վերամշակման հետևանքով ավելացված արժեքը և սույն կետով սահմանված նվազեցումները:

5. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`

ա) ներմուծվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի կամ վերամշակման արժեքից.

բ) արտահանման երկրում Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արտադրողների կողմից նախանշված նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.

գ) սույն հոդվածի 4-րդ կետի առաջին մասում նշված այլ նվազեցումներից:

6. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-5-րդ կետերի համաձայն, ապա այն որոշվում է սույն հոդվածի դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, որպես այդպիսիք չեն կարող հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների` Հայաստանի Հանրապետությունում իրացման գները.

բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող տարբերակը.

գ) արտահանող երկրի ներքին շուկայում այդ ապրանքների գները.

դ) արտադրության ծախսերը` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.

ե) այլ երկրներ արտահանման համար նախանշված ապրանքների գները.

զ) նվազագույն մաքսային արժեքները.

է) կամայական արժեքները:

7. Մաքսային արժեքի որոշման համար սույն հոդվածի 1-6-րդ կետերը կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, յուրաքանչյուր կետ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նախորդ կետով մաքսային արժեքի որոշումն անհնար է` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի: Եթե ներմուծողի պահանջով չի փոխվում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի կիրառման հերթականությունը, ապա կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջի առկայության դեպքում անհնար է մաքսային արժեքը որոշել 5-րդ կետին համապատասխան, ապա այն որոշվում է 4-րդ կետով:

8. Ներմուծողի գրավոր դիմումի հիման վրա, նրան գրավոր հայտնվում է մաքսային արժեքի և դրա որոշման եղանակի մասին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը և դրա աղբյուրները բաց են և ենթակա են հրապարակման:

11. Հայտարարագրում հայտարարատուի (ներմուծողի) կողմից ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում, ապրանքները կարող են մաքսազերծվել ըստ ներմուծողի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի), վիճելի գումարին համապատասխան` մինչև մեկ ամիս ժամկետով բանկային երաշխիքի առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերջնահաշվարկ կատարելու պայմանով:

 

Հոդված 13. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման գանգատարկումը

 

1. Հայտարարատուի (ներմուծողի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում, վերջիններս հայտարարագրի ներկայացման օրը կազմում և հայտարարատուին են տրամադրում մերժման եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի (ներմուծողի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է գանգատարկման համար դիմել հայտարարատուն (ներմուծողը):

2. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն կարող է դիմել վերադաս մաքսային մարմնին կամ գանգատարկել դատական կարգով: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և անմիջապես տեղյակ պահել հայտարարատուին: Գանգատարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում մաքսատուրքեր վճարելու պարտականություններից:

3. Հայտարարատուի (ներմուծողի) կողմից կարող են գանգատարկվել նաև մաքսային արժեքի որոշման հետ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները, եթե դրանք հավասար այլ պայմանների դեպքում ստեղծել են նվազ բարենպաստ ռեժիմ մեկ այլ հայտարարատուի համեմատ:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 14. Մաքսատուրքերի հաշվարկումը և վճարումը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումը իրականացվում է հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ` մաքսատուրքերի գործող դրույքաչափերով:

2. Մաքսատուրքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրվանից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` դրամով:

4. Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմինների կողմից տրված մերժման եզրակացության հետ, ապա նա կարող է եզրակացությունը տվող մաքսային մարմնին ներկայացնել սույն օրենքի 12 հոդվածի 11-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքը և կատարել վճարներ` այդ կետով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 15. Մաքսատուրքի դրույքաչափերը

 

1. Մաքսատուրքը վճարվում է հետևյալ դրույքաչափերով.

 

ծածկագիրն
ըստ ԱՏԳ
ԱԱ

Ապրանքի համառոտ անվանումը

Ներմու-
ծում

Արտա-
հանում

01 Կենդանի կենդանիներ 0 0
02 Միս և մսի ենթամթերք 10 0
03 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ 10 0
0301 կենդանի ձուկ 0 0
04 Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու 10 0
05 Այլ տեղում չհիշատակված կենդանի ծագում ունեցող նյութեր 10 0
06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կարված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 10 0
07 Բանջարեղեն, ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ 10 0
07 01 10 000 կարտոֆիլի սերմացու 0 0
08 Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրոնային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ 10 0
09 Սուրճ, թեյ, մատե (պարագայական թեյ) և համեմունքներ 10 0
10 Հացահատիկ 0 0
11 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, ինույին, հացահատիկային սոսնձանյութ 10 0
12 Ձիթատուների սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, տեխնիկական նպատակների համար բույսեր, ծղոտ և կեր 0 0
1206.00 արևածաղկի սերմ 10 0
13 Դոժխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր ու լուծամազութներ (էքստրակտներ) 0 0
1302 բուսական հյութեր և լուծամազութներ 10 0
14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր 0 0
15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր 10 0
16 Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք 10 0
17 Շաքար, շաքարից պատրաստված մթերք 10 0
18 Կակաո, կակաոյից պատրաստված մթերք 10 0
19 Հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված մթերք, հրուշակեղեն 0 0
1902 մակարոնեղեն 10 0
1904 հացահատիկային մշակաբույսերից պատրաստված կերակրատեսակներ 10 0
1905.30 քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի 10 0
20 Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք 10 0
21 Տարբեր տեսակի սննդամթերք 10 0
2102 դրոժներ 0 0
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 10 0
23 Սննդարդյունաբերական մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կեր 0 0
2309.10 կենդանիների (շների և կատուների) համար կեր 10 0
24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ 0 0
2402 սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով 10 0
25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ 0 0
250100.910 կերակրի աղ 10 0
25 15 մարմար, տրավերտին (կրաքարային տուֆ), էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2.5 գ/սմ.3 կամ ավելի տեսակարար կշռով և ալեբաստր, խոշոր փշրված կամ չփշրված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ մեթոդով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսին) սալերի մասնատված 10 0
25 16 Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր փշրված կամ չփշրված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսին) սալերի մասնատված 10 0
25 18 դոլոմիտ` կալցինացված կամ չկալցինացված, դոլոմիտ խոշոր փշրված կամ սղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսին) սալերի մասնատված, ագլոմերացված դոլոմիտ (ներառյալ հանքաձյութածը) 10 0
25 23 պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և համանման հիդրավլիկ ցեմենտներ` չներկված կամ ներկված, պատրաստի կամ թրծված բովախառնուրդի ձևով 10 0
26 Հանքաքար, մոխիր, խարամ 0 0
27 Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված հանքաքարեր, հանքաքարային մոմ 0 0
28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և անօրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպեր 0 0
29 Օրգանական քիմիայի միացություններ 0 0
30 Դեղագործական արտադրանք 0 0
31 Պարարտանյութեր 0 0
32 Դաբաղման և ներկման լուծամազութներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր ու լաթեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր) 0 0
33 Եթերային յուղեր և էսենցիաներ 0 0
34 Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և օծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրող և փայլեցնող միջոցներ, ատամնաբուժական նպատակով օգտագործվող մոմեր և գիպսե այլ հիմնանյութեր 0 0
35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) 0 0
36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի 0 0
37 Լուսանկարչական ապրանք, կինոապրանք 0 0
38 Քիմիական այլ արտադրանք 0 0
39 Պլաստմասսաներ և պլաստմասսայե իրեր 0 0
39 17 պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր և կցամասեր 10 0
39 17 10 արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար) պնդացած պրոտեիններից կամ թաղանթանյութերից 0 0
39 17 21 100 Էթիլենի պոլիմերներից խողովակներ, փողակներ և ճկափողեր, կոշտ, քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 21 910 պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր և կցամասեր էթիլենի պոլիմերներից` քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 23 100 պլաստմասսայե խողովակներ, փողակներ, և ճկափողեր, կոշտ` վինիլքլորիդի պոլիմերներից, անկարան և կտրված հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, այլ մշակման չենթարկված 0 0
39 17 23 910 պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր և կցամասեր վինիլքլորիդի պոլիմերներից, քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 29 910 պլաստմասսայե խողովակներ, փողակներ, ճկափողեր և կցամասեր այլ պլաստմասսաներից` քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 31 100 պլաստմասսայե խողովակներ, փողակներ և ճկափողեր, որոնք դիմանում են մինչև 27,6 ՄՊա ճնշմանը` քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 33 100 պլաստմասսայե այլ խողովակներ, փողակներ, ճկափողեր և կցամասեր` չամրանավորված կամ այլ նյութերի հետ չհամակցած կցամասերով` քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 39 910 պլաստմասսայե այլ խողովակներ, փողակներ, ճկափողեր և կցամասեր` քաղաքացիական ավիացիայում տեղադրված կցամասերի համար 0 0
39 17 40 100 պլաստմասսայե կցամասեր քաղաքացիական ավիացիայի համար 0 0
39 22 պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ 10 0
39 23 պլաստմասսայե ապրանքներ` պատրաստված իրերի տեղափոխման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայե խցաններ, կափարիչներ, կափույրներ և խցանման համար այլ իրեր 10 0
39 24 պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության իրեր և արդուզարդի պարագաներ 10 0
39 25 պլաստմասսայե շինարարական դետալներ` այլ տեղում չնշված 10 0
39 26 պլաստմասսայե այլ իրեր և այլ նյութերից իրեր` դասակարգված 3901-3914 ապրանքային դիրքերում 10 0
39 26 90 100 պլաստմասսայե այլ իրեր և այլ նյութերից իրեր` դասակարգված 3901-3914 ապրանքային դիրքերում` քաղաքացիական ավիացիայում տեխնիկական նպատակների համար 0 0
40 Կաուչուկ և ռետինե իրեր 0 0
40 11 10 000 մարդատար ավտոմեքենաների դողեր 10 0
40 12 10 300 վերականգնված դողեր մարդատար ավտոմեքենաների համար 10 0
40 12 10 500 վերականգնված դողեր ավտոբուսների կամ բեռնատար մեքենաների համար 10 0
40 12 20 900 օգտագործված օդաճնշական դողեր 10 0
40 13 10 100 մարդատար ավտոմեքենաների դողերի ռետինե օդախցիկներ 10 0
40 15 19 100 տնտեսական ռետինե ձեռնոցներ 10 0
401519900 այլ ռետինե ձեռնոցներ 10 0
401590000 հագուստի ռետինե այլ արտադրանք 10 0
401691000 հատակի ռետինե գորգիկներ, ծածկոցներ 10 0
401692000 ռետինե (լաստիկ) 10 0
41 Կաշվե հումք և կաշի 0 0
42 Կաշվե արտադրանք 10 0
43 Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի 0 0
4303 մորթե հագուստեղեն 10 0
44 Բնափայտ և փայտե արտադրանք 0 0
45 Խցան և խցանե իրեր 0 0
46 Ծղոտից, հյուսելու այլ նյութերից արտադրանք 10 0
47 Ցելյուլոզ, թղթե հումք 0 0
48 Թուղթ, ստվարաթուղթ 0 0
48 18 զուգարանի և համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ` տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության գլանափաթեթներով 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ կամ կտրտած ըստ չափի կամ ձևի, թաշկինակներ, գեղարարային անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, սեղանի անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ և տնտեսական կենցաղային, սանիտարահիգիենիկ և բժշկական նշանակության այլ ապրանք, հագուստեղեն և դրա պարագաներ և զարդեր` թղթանյութից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից 10 0
48 19 արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ տարողություններ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից և թաղանթանյութի մանրաթելի պաստառից, թղթապանակներ, նամակարկղեր և համանման թղթից կամ ստվարաթղթից ապրանք, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ համանման նպատակներով 10 0
49 Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք 10  
50 Մետաքսե և մետաքսե արտադրանք 10 0
50 02 հումք-մետաքս (չոլորած) 0 0
50 04 մետաքսե թել (բացառությամբ` միաթել մանվածքը մետաքսի մնացորդներից)` մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված 0 0
50 05 միաթել մանվածք (մետաքսի մնացորդներից)` մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված 0 0
51 Բուրդ և բրդյա արտադրանք 0 0
52 Բամբակ 0 0
53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ 0 0
54 Քիմիական թելեր 0 0
5407 գործվածք` սինթետիկ համալիր թելից 10 0
5408 գործվածք` արհեստական համալիր թելից 10 0
55 Քիմիական շտապելե թելեր 0 0
56 Բամբակ, թաղիթ, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ 0 0
57 Գորգեր և հատակի այլ ծածկոցներ 10 0
58 Հատուկ կտորներ, խավավոր կտորներ, գոբելեն, ժանյակներ 10 0
5801 գործվածքներ խավավոր թավաթելից, բացի կամ 5806 ապրանքային դիրքերում դասակարգվածներից 0 0
5802 գործվածքներ, խավավոր սրբիչային և համանման խավավոր գործվածքներ, բացի 5806 ապրանքային դիրքում նշված նեղ գործվածքներից, գործվածքներ թափակար նրբախավով, բացի 5703 ապրանքային դիրքում դասակարգված ապրանքներից 0 0
5803 գործվածքներ ոլորազարդ (ցանցկեն) հյուսվածքով, բացի 5806 ապրանքային դիրքում դասակարգված նեղ գործվածքներից 0 0
59 Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք 0 0
5904 լինոլեում 10 0
60 Տրիկոտաժ 0 0
61 Տրիկոտաժե հագուստեղեն 10 0
62 Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժեղենից) 10 0
63 Պատրաստի տեքստիլ այլ ապրանք 10 0
64 Կոշիկ 10 0
6406 կոշիկի մասեր 0 0
65 Գլխարկներ 10 0
66 Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ 10 0
67 Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ 10 0
68 Քարե, գիպսե, ցեմենտե, ասբեստե, փայլարե արտադրանք 10 0
681290100 ասբեստի վերամշակումից ստացված այլ մանրաթելեր` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
681310100 արգելակոճղի պահպանակ` ասբեստի և այլ հանքային նյութերի հիման վրա, քաղաքացիական ավիացիայի համար 0 0
681390100 ասբեստի վերամշակումից ստացված այլ շարժունակ նյութեր` ասբեստի և այլ հանքային նյութերի հիման վրա, քաղաքացիական ավիացիայի համար 0 0
69 Խեցեգործական արտադրանք 10 0
70 Ապակի և ապակե արտադրանք 0 0
7004 ապակի (ձգված, փչված, հավասարաչափ ներկված) 10 0
7005 հայելի, փայլարե և փայլեցված մակերեսով ապակիներ 10 0
7009 ապակե հայելի մեքենաների համար 10 0
7013 ճաշի և խոհանոցի սպասք 10 0
7016 ապակե սալիկներ, աղյուսներ և դեկորատիվ նպատակների համար այլ իրեր 10 0
7018 ապակե զարդարանքներ 10 0
71 Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ 0 0
7101 մարգարիտ 10 0
7113 ոսկերչական իրեր և թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր 10 0
7114 ոսկե և արծաթե իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր 10 0
7115 թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր 10 0
7117 զարդեղեն (բիժուտերիա) 10 0
7118 Դրամներ 10 0
72 Սև մետաղներ 0 0
73 Սև մետաղից պատրաստված արտադրանք 0 0
7323 խոհանոցային և ճաշի պարագաներ 10 0
74 Պղինձ և պղնձե արտադրանք 0 0
75 Նիկել և նիկելե արտադրանք 0 0
76 Ալյումին և ալյումինե արտադրանք 0 0
7615 խոհանոցային և կենցաղային այլ իրեր 10 0
7616 ալյումինե այլ իրեր 10 0
78 Կապար և կապարե արտադրանք 0 0
79 Ցինկ և ցինկե արտադրանք 0 0
80  Անագ և անագե արտադրանք 0 0
81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և դրանցից պատրաստված արտադրանք 0 0
82 Գործիքներ, դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից 0 0
8215 դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից 10 0
83 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր 0 0
8303 զրահապատ սեյֆեր, չհրկիզվող պահարաններ 10 0
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ 0 0
8415 կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդավորակավորիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում 10 0
84 15 81 100 սառեցնող ագրեգատով և հարմարանքով, որն ապահովում է «սառը-տաք» ռեժիմների փոխարկումը` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 15 82 100 այլ, սառեցնող ագրեգատով` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 15 83 100 առանց սառեցնող ագրեգատի` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 15 90 100 8415 81, 8415 82 կամ 8415 83 ենթադիրքերում դասակարգված` քաղաքացիական ավիացիայում օդի որակավորման կայանքների համար մասեր 0 0
84 18 սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգված օդի որակավորման կայանքներից 10 0
84 18 10 100 զուգակցված սառնարան-սառցարաններ` արտաքին, առանձին դռներով` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 18 30 100 սառցարաններ «լար» տեսակի, 800 լ-ից ոչ ավելի տարողությամբ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 18 40 100 սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի, 900 լ-ից ոչ ավելի տարողությամբ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 18 61 100 այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր կոմպրեսիոնային տեսակի` կոնդենսատորով որպես ջերմափոխանակիչ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 18 69 100 այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր կոմպրեսիոնային տեսակի` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
84 50 11 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ, լրիվ ավտոմատացված 10 0
84 50 12 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ` ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով 10 0
84 50 19 այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ 10 0
84 72 10 պատճենահան-բազմացնող մեքենաներ 10 0
85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ, ընդունիչ և հաղորդիչ սարքավորումներ 10 0
8501 Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի Էլեկտրագեներատորային կայանքներից) 0 0
8502 Էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ 0 0
8503 մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար 0 0
8504 տրանսֆորմատորներ Էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր և դրոսելներ 0 0
8505 Էլեկտրամագնիսներ, հաստատուն մագնիսներ և արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար, էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ և համանման հարմարանքներ` մշակվող արտադրանքի սևեռման համար. էլեկտրամագնիսային շղթայակցում, օղագոտիներ և արգելակներ. էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ 0 0
850710100 քաղաքացիական ավիացիայի միացական շարժիչների գործարկման համար կապարային էլեկտրական մարտկոցներ 0 0
850720100 այլ կապարային էլեկտրական մարտկոցներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
850730100 նիկել-կադմիումական էլեկտրական մարտկոցներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
850740100 երկաթ-նիկելային էլեկտրական մարտկոցներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
850780100 այլ էլեկտրական մարտկոցներ` քաղաքացիական |ավիացիայի համար 0 0
850790100 Էլեկտրական մարտկոցների բաղադրամասեր`քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8508 Էլեկտրամեխանիկական ձեռքի գործիքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով 0 0
8511 Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման և գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնետո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, ստարտերներ) գեներատորներ ( հաստատուն և փոփոխական հոսանքի) և այդ շարժիչներում օգտագործվող ապահովիչներ 0 0
8515 մեքենաներ և ապարատներ` էլեկտրական (այդ թվում` գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսա-իմպուլսային կամ պլազմա-աղեղային և ուրիշ զոդման պինդ զոդանյութով կամ եռակցման համար, անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ և ապարատներ` մետաղների կամ մետաղակարբիդների տաք փոշեպատման համար 0 0
8516 21 ջերմակուտակիչ ռադիատորներ 0 0
8516 29 այլ էլեկտրասարքեր` շենքերի ջեռուցման և բնահողի էլեկտրատաքացման համար 0 0
85 16 80 100 տաքացնող էլեկտրական դիմադրություններ` բլոկի մեջ հավաքված և կազմված միայն պարզ մեկուսացված կմախքից և էլեկտրական միացուցչից` քաղաքացիական ավիացիայի |հակասառցապատ համակարգում կիրառելու համար 0 0
85 18 10 100 միկրոֆոններ և դրանց տակդիրներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 18 21 100 մեկական բարձրախոսներ` հավաքված կորպուսում` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 18 22 100 բարձրախոսների կոմպլեկտներ` հավաքված մեկ կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 18 29 100 այլ բարձրախոսներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 18 30 100 գլխամասային հեռախոսներ, ականջակալներ, այդ թվում` համակցված խոսափողի (բարձրախոսի) հետ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 18 40 100 հաճախականության ձայնային ուժեղարարներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 18 50 100 ձայնաուժեղացուցիչ էլեկտրական սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 20 90 100 մագնիտոֆոններ և ձայնագրիչ այլ ապարատուրաներ` ձայնավերարտադրության սարքեր ներառող կամ չներառող, քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 21 10 100 մագնիսային ժապավենի վրա տեսագրության և տեսավերարտադրության ապարատուրա` տեսատուներով զուգորդված կամ չզուգորդված` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 22 90 100 բլոկներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միջև միացված կամ զուգակցված մասերից կամ բաղադրամասերից` 8520 90 ենթադիրքում դասակարգված սարքավորումների համար` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 25 10 հաղորդող ապարատներ 0 0
85 25 20 100 հաղորդող ապարատներ, իր մեջ ընդունող սարք ընդգրկող հեռագրային և հեռախոսային ռադիոապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 26 ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռաղեկավարման ռադիոապարատուրա 0 0
85 27 90 100 ռադիոհեռախոսային և ռադիոհեռագրային կապի ընդունիչներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 29 10 100 անտենաներ և անտենաների անդրադարձիչներ ցանկացած տեսակի, մասեր` օգտագործվող այդ արտադրանքի հետ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 29 90 100 բլոկներ և ենթաբլոկներ` բաղկացած մեկ կամ ավելի մասերից կամ դետալներից, որոնք դասակարգված են 8526 10 10, 8526 91 11, 8526 91 19 և 8526 92 10 ստորաենթադիրքերում` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 30 էլեկտրաազդանշանային սարքավորումներ, սարքավորումներ` անվտանգությունն ապահովելու, վերահսկողության կամ երթևեկությունը կարգավորելու համար երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացի 8608 ապրանքային դիրքում դասակարգված սարքավորումներից) 0 0
85 31 Էլեկտրասարքավորումներ ձայնային կամ լուսաազդանշանային (բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում դասակարգվածներից) 0 0
85 32 հաստատուն, փոփոխական կամ սարքինացնող էլեկտրական կոնդենսատորներ 0 0
85 33 Էլեկտրական դիմադրություններ, ներառյալ` ռեոստատները և պոտենցիոմետրերը (բացի ջեռուցիչ տարրերից) 0 0
85 34 տպասխեմաներ 0 0
85 35 Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլն)` 1000 Վ-ից ավելի լարման համար 0 0
85 36 ապարատներ` էլեկտրական հոսանքը միացնելու, ընդհատելու, պահպանելու և անջատելու կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելեներ, տատանումների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի կոթառներ, միացման տուփեր և այլն)` 1000 Վ-ից ավելի լարման համար 0 0
85 37 պուլտեր, վահաններ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր` էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում դասակարգված արտադրանքով` էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, որոնք ընդգրկում են իրենց մեջ 90 խմբում նշված սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացառությամբ` 8517 ապրանքային դիրքում դասակարգված կոմուտացիոն սարքերի 0 0
85 38  մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535-8537 ապրանքային դիրքերում նշված ֆունկցիաներ ունեցող, այլ տեղում չնշված 0 0
85 39 10 100 հերմատիկ լամպեր լույսի ուղղորդումով, քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 43 89 100 թռիչքը բնութագրող մեծությունների կողային գրանցիչներ, քաղաքացիական ավիացիայի համար 0 0
85 44 հաղորդալարեր մեկուսացված (ներառյալ` արծնապատվածները կամ անոդավորվածները), կաբելներ (ներառյալ` կոաքսիալային) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող դետալներով կամ առանց դրանց, կաբելներ թելքաօպտիկական` կազմված թելքից անհատական պատյաններով` անկախ, հավաք են, թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացնող տարրերի հետ 0 0
85 45 ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ լամպերի կամ մարտկոցների համար և այլ իրեր գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկայում 0 0
85 46 Էլեկտրական մեկուսիչներ` ցանկացած նյութերից 0 0
85 47 մեկուսիչ ամրաններ` էլեկտրական մեքենաների, հարմարանքների կամ սարքավորումների համար` ամբողջովին պատրաստված մեկուսիչ նյութերից, չհաշված որոշ մետաղական կազմամասերը (օրինակ` պարուրակավոր կոթառները), օգտագործվում են կաղապարման դեպքում, բացառապես հավաքման նպատակով, բացի ապրանքային դիրքում դասակարգված մեկուսիչներից, էլեկտրամեկուսիչ խողովակներ և միակցիչ դետալներ ոչ թանկարժեք մետաղներից` երեսպատված մեկուսիչ նյութով 0 0
85 48 առաջնային տարրերի, սկզբնական մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) ջարդոն և թափոն, սպառված առաջնային տարրեր, սկզբնական մարտկոցներ և էլեկտրական կուտակիչներ, սարքավորումների և ապարատուրաների էլեկտրական մասեր` այլ տեղում չնշված 0 0
86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ 0 0
87 Տրանսպորտային միջոցներ (բացի երթուղայինից) 10 0
8701 տրակտորներ   0
8702  ավտոմեքենաներ` նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ` վարորդը, տեղափոխելու համար 0 0
870390100 Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ) 0 0
8704 բեռնատարներ 0 0
87 05 ավտոմեքենաներ` հատուկ նշանակության, բացի ուղևորներ կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ մեքենաներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող |մեքենաներ, ջրող-լվացող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) 0 0
87 09 տրանսպորտային բեռնատար միջոցներ` ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ և բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում պահեստներում, նավահանգիստներում և օդանավակայաններում` կարճ տարածություններում բեռների փոխադրման համար. երկաթուղային պաստառներում օգտագործվող քարշակներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր 0 0
87 10 տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ` սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները 0 0
8713 հաշմանդամների սայլակներ 0 0
8714 հաշմանդամների սայլակների մասեր և սարքավորումներ 0 0
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն 0 0
89 Նավեր, նավակներ, լողարկող այլ միջոցներ 0 0
90 Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ-հսկիչ բժշկական և վիրաբուժական սարքավորումներ ու գործիքներ 0 0
9096 լուսանկարչական խցիկ, լուսանկարման լուսաբռնկում 10 0
9009 պատճենահանման սարքեր 10 0
91 Ժամացույցներ և ժամացույցների մասեր 10 0
9104 00 100 Ժամացույցներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9108-9112,
9114
Ժամացույցների մասեր 0 0
92 Երաժշտական գործիքներ և դրանց բաղադրիչներ 0 0
93 Զենք և զինամթերք 0 0
94 Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ 10 0
940110100 առանց կաշվե ծածկույթի նստարանային կահույք` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9402 բժշկական կահույք 0 0
940320100 այլ մետաղական կահույք` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
940510100 ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից ջահեր այլ լուսավորող սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
940560100 ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից ցուցանակներ կամ համանման արտադրանք` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
940592100 940510 և 940560 ենթադիրքերում դասակարգված լուսավորիչների պլաստմասսայե բաղադրիչներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
940599100 ոչ թանկարժեք մետաղներից 940510 և 940560 ենթադիրքերում դասակարգված լուսավորիչների բաղադրիչներ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9406 հավաքովի շինարարական կառուցվածքներ 0 0
95 Խաղալիքներ, մարզական հարմարանքներ 0 0
9504 զվարճալի խաղեր, սեղանի և սենյակային խաղեր 10 0
9506 սպորտային պարագաներ 10 0
950800000 կարուսելներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ 10 0
96 Տարբեր տեսակի պատրաստի իրեր 10 0
97 Արվեստի գործեր 10 0

 

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում դասակարգված որևէ ենթախմբի ապրանքատեսակի համար սահմանված է մաքսատուրքի այլ դրույքաչափ, քան ապրանքների այն խմբի համար, որին դասվում է այդ ենթախումբը, ապա, անկախ խմբի դրույքաչափից, կիրառվում է ենթախմբի դրույքաչափը:

3. Հայաստանի Հանրապետությունում ծածկագրերի ներդաշնակ համակարգին անցնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված խմբերի և ենթախմբերի փոխարեն կիրառվում են ծածկագրերի ներդաշնակ համակարգի խմբերը և ենթախմբերը:

 

Հոդված 16. Քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծումը

 

1. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես ուղեկցող բեռ ներմուծել 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ընդհանուր արժողությամբ ապրանքներ, այդ թվում`

ա) 50 կիլոգրամ ընդհանուր քաշով միատեսակ, բաժանելի բեռներ.

բ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0901 և 2101 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակներ` 1 կգ.

գ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 22 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 կամ ավելի լիտր է.

դ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 400 հատ.

ե) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1604 30 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 0,2 կգ:

Սույն օրենքի իմաստով ուղեկցող բեռ է համարվում քաղաքացու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև քաղաքացուց անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորցված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:

2. Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների գումարային կամ բնաիրային վերոհիշյալ չափերը գերազանցող մասի համար գանձվում է մաքսատուրք` սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով:

3. Նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնություններից մեկ օրացուցային ամսվա ընթացքում կարող է օգտվել երկու անգամից ոչ ավելի:

4. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցող ուղեբեռում.

բ) քաղաքացիները կրում են իրենց վրա ներմուծման պահին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«ե» ենթակետերում նշված ապրանքատեսակների.

գ) քաղաքացիների կողմից ուղևորային հայտարարագրով հայտարարագրվել են նախկինում Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս:

5. Մշտական բնակության կամ առնվազն վեցամսյա ժամկետով աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Ընդ որում, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ներմուծված ապրանքների իրացման դեպքում մաքսատուրքի գումարը (ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը) ենթակա է գանձման` օրենքով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են առանց մաքսատուրքի վճարման տեղափոխել իրենց ժառանգական գույքը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

 

Հոդված 17. Օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը

 

1. Եթե օտարերկրյա ֆիզիկական անձինք ներմուծում են ակնհայտ առևտրային քանակության և բնույթի բեռներ, ապա մաքսային մարմիններն իրավասու են պահանջել նրանցից`

ա) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ.

գ) բեռը վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի անունով:

2. Սույն օրենքի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմինները կարող են արգելել ապրանքների ներմուծումը:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Մաքսատուրքի վճարումից ազատելը

 

Մաքսատուրքի վճարումից ազատվում են`

1) համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամով նախատեսված` ձեռնարկության օտարերկրյա մասնակցի (ներդրողի) կողմից ներմուծվող հիմնական միջոցները: Սույն կետով նախատեսված արտոնությունից օգտվելուց (նշված հիմնական միջոցները ներմուծելուց) հետո 2,5 տարվա ընթացքում դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող (տարանցիկ) ապրանքները.

3) այն փոխադրամիջոցները, որոնց միջոցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու համար.

4) արտարժույթը և արժեթղթերը.

5) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության` մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

6) ներքոհիշյալ այն ապրանքները, որոնք ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և այդ տարածքից արտահանվում, կամ ժամանակավորապես արտահանվում և ներմուծվում են առանց դրանց մշակման և վերամշակման`

ա) ոչ առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված ապրանքները.

բ) մամուլի, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառի աշխատողների, ինչպես նաև մարզիկների համար մասնագիտացված սարքավորումները.

գ) ապրանքների նմուշները և տարան.

դ) կրթության, գիտության, մշակույթի կարիքների համար նախատեսված ապրանքները (գրքեր, ամսագրեր, թերթեր, երաժշտական գործիքներ, թատերական և մարզական սարքավորումներ, կրոնական գույք).

ե) տուրիզմին և սպորտին վերաբերող գովազդային նյութերը.

զ) կենդանիները.

7) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում գտնվող մաքսատուրքով չհարկվող խանութները և դրանցից արտահանվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով.

9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներմուծվող ապրանքները.

10) միջազգային համաձայնագրերով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 19. Մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգումը

 

«Մաքսային պահեստ» ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց բացթողումը մաքսային պահեստից:

 

Հոդված 20. Մաքսատուրքի այլ արտոնությունները

 

Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21. Մաքսատուրքեր գանձելը և վերադարձնելը, պատասխանատվությունը դրանք չվճարելու համար

 

1. Ավել գանձված մաքսատուրքի գումարներն ապրանքների տիրոջ պահանջով ենթակա են վերադարձման` դրանց վճարումից հետո երեք տարվա ընթացքում:

2. Սույն օրենքով և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսատուրքի գումարները մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան այդ մասին վճարողի դիմումը ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:

3. Հետաձգման կամ մաս-մաս վճարման հնարավորություն ընձեռող ժամկետներում մաքսատուրքի չվճարման հետևանքով թերի գանձված գումարները մաքսային մարմինների կողմից բռնագանձվում են դատական կարգով:

4. Ապրանքների տիրոջ մեղքով չվճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` մեկ տարվա ընթացքում:

5. Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսատուրքի գումարի 0,2 տոկոսի չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Այդ պահից`

- ուժը կորցրած ճանաչել «Մաքսային սակագնի մասին» և «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.

- Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներում «Մաքսային սակագնի մասին» և «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին հղումները փոխարինվում են «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղումներով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-279

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2000, ՀՕ-83 01.01.2001, ՀՕ-279
28.04.1999, ՀՕ-301 21.06.1999, ՀՕ-279
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան