Գլխավոր տեղեկություն
Համար
N 924-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2019 թվականի N 924-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի և Լանջազատի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքների ավագանիների որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն, ընդունել՝

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջազատի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 172.38 քառ. մ մակերեսով առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքը` 59,898,234 դրամ սկզբնական արժեքով, և վերջինիս շահագործման համար անհրաժեշտ` Մ. Մաշտոցի փողոցի 65/2 հասցեում գտնվող 0.0418 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 13052016-03-0033)՝ որպես պետական սեփականություն ամրացնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Մխչյանի Մաշտոցի փողոցի 3/1 հասցեում գտնվող 0.07 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 27052015-03-0030)՝ որպես պետական սեփականություն ամրացնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին.

 3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքի Ուռուտ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող` 1 փողոցի 14/1 հասցեում գտնվող 0.045 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 18052015-06-0024)՝ որպես պետական սեփականություն ամրացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝

1) մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հողամասերի և շենքի նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և Լանջազատի և, համապատասխանաբար, Մխչյանի համայնքների միջև և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված հողամասը և շենքը, անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր կնքելու միջոցով, տրամադրել «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

3) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի տարածքում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում կառուցված (սկզբնական արժեքը՝ 60,918,747 դրամ) և 2016 թվականի մարտի 14-ի թիվ 2 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն փաստագրված շենք-շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո շենքը՝ սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով, անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր կնքելու միջոցով տրամադրել «Մխչյանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(2-րդ կետը փոփ. 18.06.20 N 1005-Ա) 

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Լոռի Բերդի համայնքի միջև և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված հողամասի տարածքում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում կառուցված (սկզբնական արժեքը՝ 58,574,770 դրամ) և 2016 թվականի հունվարի 27-ի ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն փաստագրված շենք-շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո շենքը՝ սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով, անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր կնքելու միջոցով տրամադրել «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշմամբ նախատեսված հողամասերի և շենքերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման և կնքվող պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացնել շահառու հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Սույն որոշմամբ նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի մակերեսները հաշվարկելիս հիմք ընդունել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված մակերեսները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 25

Երևան