ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2020 թվականի N 541-Ա
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ92-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 7-ի N 541-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս, 4-րդ մաս, 4-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասեր |
2. |
«Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս, 4-րդ հոդվածի 1-3-րդ մասեր |
3. |
«Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ |
4. |
«Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2020 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ և 9-րդ հոդվածի 2-րդ մաս |
5. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 732-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին |
2020 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս |
6. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2020 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |