Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.08/49(1604) Հոդ.571
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 676-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 8.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 7

Երևան

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 676-Ն որոշման

 

 «Հավելված N 8.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

 

Ծառայության (աշխատանքի) առանձնահատուկ պայմանը

Հավելումների

գործակիցը հաշվարկման մեծությունների նկատմամբ

Առանձնահատուկ պայմանի նկարագիրը և հաշվարկման կարգը

ծածկագիրը

անվանումը

Մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում

1

Պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջին դիրքի խորությամբ մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում

 

 

 

 

1.1

Վաշտի հենակետի խորությամբ (վաշտերի հենակետերում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում), կրակային (մեկնարկային) դիրքերում, հրետանային, հետախուզական, օդային դիտակետերում, ղեկավարման կետերում, կենտրոնացման շրջաններում և մարտական հերթապահության կրման այլ վայրերում մարտական հերթապահության իրականացում (մարտական խնդրի կատարում)

 

 

 

 

 

2,5

սպաների և ենթասպաների համար, իսկ պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմի համար

+ 0,43

Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 12-24 ժամ ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը չի համարվում:

Պետական սահմանի առաջնագծում (հակառակորդի հետ անմիջապես շփման գծում) մինչև վաշտի հենակետի խորքը մարտական խնդրի կատարում է համարվում զորամասերի, միավորումների, զորամիավորումների հրամանատարների պետական սահմանի պահպանության որոշումներով հաստատված զորամասերի (ստորաբաժանումների) կողմից մարտական հերթապահության իրականացումը և իրադրության սրման (լարվածության) պայմաններում զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարների հրամաններով պետական սահմանի պահպանությանն ընդգրկված լրացուցիչ ուժերի մարտական ծառայությունը:

Հակառակորդի հետ շփման գիծը հակառակորդի և յուրային զորքերի միջև, որպես կանոն, ինժեներական առումով կահավորված պայմանական գիծն է, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները (ուժերն ու միջոցները):

Վաշտի հենակետի խորություն է համարվում յուրային առաջնագծից մինչև 1 կմ խորությամբ ընկած տարածքը` վաշտի համապատասխան ճակատային սահմանափակումով (եթե վերոնշյալ տարածքներում առկա են բնակավայրեր` խորությունը սահմանափակվում է 500 մ-ով):

1.2

Վաշտի հենակետի խորությունից սկսած առաջնադիրքի խորությամբ (առաջին շարակարգի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում), կրակային (մեկնարկային) դիրքերում, հրետանային, հետախուզական, օդային դիտակետերում, ղեկավարման կետերում, կենտրոնացման շրջաններում և մարտական հերթապահության կրման այլ վայրերում մարտական հերթապահության իրականացում (մարտական խնդրի կատարում)

1,95

սպաների և ենթասպաների համար,

իսկ պայմանա-գրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմի համար

+ 0,68

Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 12-24 ժամ ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը չի համարվում:

Պետական սահմանի (շփման գծի) վաշտի հենակետի խորությունից պահպանության առաջնադիրքի խորությամբ մարտական խնդրի կատարում է համարվում զորամասերի, միավորումների, զորամիավորումների հրամանատարների պետական սահմանի պահպանության որոշումներով հաստատված զորամասերի (ստորաբաժանումների) կողմից մարտական հերթապահության իրականացումը և իրադրության սրման (լարվածության) պայմաններում զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարների հրամաններով պետական սահմանի պահպանությանն ընդգրկված լրացուցիչ ուժերի մարտական ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան