Գլխավոր տեղեկություն
Համար
N 1293-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2020-03.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Լ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետով և 4.1-ին մասով, 15-րդ հոդվածի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 1

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1293-Լ որոշման

  

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

        

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակա-
տարողը

Ժամկետը

2020 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1

«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում

1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում

Շրջակա միջավայրի նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն
Առողջապահության
նախարարություն
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

2020 թ. և շարու նակական

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

   

2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման),
մասնագիտական ունակությունների կատարելագործում

Շրջակա միջավայրի նախարարություն

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
(համաձայնությամբ)

2020թ.

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1

Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի մոնիթորինգի իրականացում

1) Սևանա լճի և նրա ջրհա- վաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում,
միջոցառումների մշակում
2) Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականա- ցում

Շրջակա միջավայրի նախարարություն

Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2020 թ. և շարու նակական

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկա- տվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում
Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութա-բանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և
Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2020թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան

2.2

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության

ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա

Սնուցող նյութերի ազդեցության գնահատում, հատակային նստվածքներում որոշ ինդիկատորային ցուցանիշների (ընդհանուր ֆոսֆոր, ընդհանուր ազոտ, երկաթ) քանակության ավելացման գնահատում

Շրջակա միջավայրի նախարարություն
Գիտությունների ազգային ակադեմիա
(համաձայնությամբ)

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

(համաձայնությամբ)

2020 թ.

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.3

Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման
ենթակա տարածքներում անտառմաքրման
աշխատանքների իրականացում

Առաջնահերթ մաքրման ենթակա, մասնավորապես՝ ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրում, շուրջ 271.0 հա

Շրջակա միջավայրի նախարարություն

Գեղարքունիքի մարզպետարան

2020 թ. և շարունա- կական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառում՝ 208238.5 հազ. դրամ

2.4

Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում

Լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում

Շրջակա միջավայրի նախարարություն

Գեղարքունիքի մարզպետարան

2020 թ. և շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.5

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածք ների մաքրման աշխատանքների իրականացում

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում
1901.5մ բացարձակ նիշից ներքև գտնվող թվով 394 միավոր շենք-շինությունների ապամոնտաժում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում

Ինքնակամ կառուցված շենք-շինությունների սեփականատերեր (համաձայնությամբ)

Շրջակա միջավայրի նախարարություն

2020 թ. և շարունա- կական

Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, տիրազուրկ շինությունների դեպքում՝
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.6

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքա նակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասի րում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

Շրջակա միջավայրի նախարարություն

Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)
Գեղարքունիքի մարզպետարան

2020 թ. և շարունա կա կան

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
«Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման շրջանակներում` 7624.3 հազ. դրամ և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.7

Անտառշերտերի և
հողահանդակների հաշվառում, գույքագրում

Ափամերձ անտառների գույքագրման և հողօգտագործման քարտեզների թարմացման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմում

Շրջակա միջավայրի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Գեղարքունիքի մարզպետարան

2020թ. և շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.8

«Սևան» ազգային պարկի և համայնքների միջև սահմանների ճշգրտում

«Սևան» ազային պարկի սահմանների չափագրում, կոորդինատների ճշգրտում և ամրագրում։
«Սևան» ազգային պարկի և հարակից համայնքների հետ խնդրահարույց տարածքների հստակեցում, համադրվող տարածքների խնդրի կարգավորում

Շրջակա միջավայրի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Գեղարքունիքի մարզպետարան
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության(համաձայնությամբ)

2020թ. և շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.9

Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում

Լճի անմիջապես ափամերձ տարածքում գործող հանգստի և սպասարկման օբյեկտներում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրում

Տնտեսվարող սուբյեկտներ
(համաձայնությամբ)

Շրջակա միջավայրի նախարարություն

2020թ. և շարունակական

Տնտեսվարող սուբյեկտների միջոցների հաշվին

2.10

Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

Կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և հաստատում։ Պիլոտային մեկ մաքրման կայանում կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարություն

2020 թ. և շարու նակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.11

Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի ռեկուլտիվացման նախնական ծրագրերի ելակետային տվյալների փաթեթների մշակում

Հավաքագրել և ստեղծել ելակետային տվյալների և տեղեկատվական թվային քարտեզների փաթեթ, ինչը կներառի Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի շրջակա միջավայրի բաղադրիչների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ թափոնների օբյեկտում կուտակված թափոնների ծավալ, քիմիական բաղադրություն, հողերի և ջրերի աղտոտվածություն

Շրջակա միջավայրի նախարարություն

 

2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2.12

Ձկան պաշարների համալրում

էնդեմիկ և հազվագյուտ ձկնա տեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ),

Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան
Գիտությունների ազգային ակադեմիա
(համաձայնությամբ)

2020թ. և
շարունա
կական

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում

2.13

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություն
ների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ պանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն

Շրջակա միջավայրի նախարարություն

Գիտությունների
ազգային ակադեմիա
(համաձայնությամբ)

2020 թ. և շարունա կական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
«Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում միջոցառում` 303199,7 հազ. դրամ

2.14

Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնար կում, գույքագրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում

աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանության կազմակերպում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Քաղաքաշինության կոմիտե
Շրջակա միջավայրի նախարարություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Գեղարքունիքի մարզպետարան
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության
(համաձայնությամբ)

2020թ. և շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.15

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավատարմագրային կառավարման իրականացում

Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
Ջրային կոմիտե

 

2020թ.

2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա-Սևան» ԲԲԸ), նախատեսվում է 2020 թվականի ավարտը Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205,800.0 հազ. դրամ:

2.16

Սևանա լճի և նրա
ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային և խեցգետնային) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում` համաձայն հավելվածի

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման «Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը» Հավելվածում

Շրջակա միջավայրի նախարարություն

Գիտությունների
ազգային ակադեմիա
(համաձայնությամբ)

2020թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

 

 

Հավելված

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,

 պահպանման, վերարտադրման,

բնականոն զարգացման և օգտագործման

2020 թվականի տարեկան ծրագրի

  

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

NN

ը/կ

Ձկան տեսակը

Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)

Ձվադրման ժամանակահատվածը

1.

Սիգ

200

500 գրամից ոչ պակաս

դեկտեմբեր-հունվար

2.

2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Ընդհանուր պահանջներ

3.

Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

4.

Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

5.

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

6.

Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։

7.

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

8.

Արդյունագործական որս իրականացնելու նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեն ստորև նշված տեղամասերից (կից քարտեզ-սխեմա).

Մուտքի կետի համար

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր

Մասնաճյուղի տեղամաս

Տեղադիրք

Աշխարհագրական կոորդինատներ

ՓՈՔՐ ՍԵՎԱՆ

1)

Արտանիշ

Դրախտիկ տեղամաս

Սևան-Ճամբարակ, մայրուղու 26 կմ, մայրուղուց մինչև լիճ` 400 մ

40032'33.03"C

45012'32.13"B

2)

Սևան,

Ախթամարի տեղամաս

Սևան-Ճամբարակ, մայրուղու 14 կմ, մայրուղուց մինչև լիճ` 55 մ

40035'47.62"C

4505'43.67"B

3)

Սևան

Ախթամարի տեղամաս

Սևան-Ճամբարակ, մայրուղու 1.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1 կմ

40036'13.39"C

44058'14.56"B

4)

Սևան

Ախթամարի տեղամաս

Թերակղզու հյուսիսային ափ, մայրուղուց մինչև լիճ` 800 մ

40034'056"C

4500'29.42"B

5)

Սևան

Սևանի տեղամաս

Սևան-Վարդենիս, մայրուղու 10 կմ, մայրուղուց մինչև լիճ` 600 մ

40030'47.75"C

4501'43.74"B

6)

Նորատուս

Այրիվանի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 21 կմ, մայրուղուց մինչև լիճ` 450 մ

40026'44.90"C

4506'46.04"B

7)

Նորատուս

Նորատուսի տեղամաս

Նորատուսի հրվանդան, մայրուղուց մինչև լիճ` 10 կմ

40025'52.38"C

45012'58.08"B

ՄԵԾ ՍԵՎԱՆ

8)

Նորատուս

Նորատուսի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 38.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 500 մ

40019'45.17"C

45013'4.32"B

9)

Նորատուս

Նորատուսի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 47 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ

40014'53.32"C

45013'14.10"B

10)

Մարտունի

Երանոսի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 52 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ

40012'46.89"C

45014'4.18"B

11)

Վարդենիկ

Վարդենիկի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 61 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2.5 կմ

40010'17.19"C

45017'4.04"B

12)

Վարդենիկ

Վարդենիկի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 69 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1.0 կմ

4009'10.20"C

45022'30.12"B

13)

Վարդենիկ

Ծովինարի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 80 կմ, մայրուղուց մինչև լիճ` 50 մ

4009'37.59"C

45029'44.64"B

14)

Վարդենիս

Վարդենիս տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 91 կմ, մայրուղուց մինչև լիճ` 20 մ

40011'29.75"C

45037'20.86"B

15)

Վարդենիս

Արեգունի տեղամաս

Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 1.8 կմ

40019'24.02"C

45035'41.09"B

16)

Արևիկ

Փամբակ տեղամաս

Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 400 մ

40022'2.55"C

45031'56.85"B

17)

Արտանիշ

Արտանիշի տեղամաս

Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 300 մ

400027'21.93"C

45025'9.35"B

9.

Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։

10.

Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Քարտեզ-սխեմա

Ներմուծեք նկարագրությունը_21000

(հավելվածը խմբ. 18.06.20 N 1021-Լ)

(ծրագիրը խմբ. 18.06.20 N 1021-Լ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.2020, N 1421-Լ 03.09.2020, N 1293-Լ
18.06.2020, N 1021-Լ 25.06.2020, N 1293-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան