Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.08/49(1604) Հոդ.573
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 678-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶԷ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» (ICSID Case No. ARB/18/28) արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավված «Baker & McKenzie LLP» ընկերության հետ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված՝ ընդհանուր 750,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պետության կարիքների համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պետական գնման» N ARB/18/28-2 պայմանագրի հիման վրա հերթական վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 262,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը)՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 7

Երևան

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 678-Ն որոշման

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 678-Ն որոշման

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 678-Ն որոշման

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 678-Ն որոշման

 

 Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 678-Ն որոշման