Գլխավոր տեղեկություն
Համար
N 680-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.08/49(1604) Հոդ.574
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 680-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում մի շարք համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 127,065.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 183,226.3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին հատկացված 183,226.3 հազ. դրամ գումարը կբաշխվի սույն որոշման N 7 հավելվածին համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 7

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 680-Ն որոշման