Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբեր, 2020 թվական N 276-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը՝
1) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ թիվ 3 ավտոբուսային երթուղի՝ 4529Տ, թիվ 5 ավտոբուսային երթուղի՝ 4433Տ, թիվ 15 ավտոբուսային երթուղի՝ 4110Տ և թիվ 20 ավտոբուսային երթուղի՝ 4634Տ և 4643Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
2) «Ուղևորափոխադրող» ՍՊԸ՝ թիվ 26 ավտոբուսային երթուղի՝ 4837Տ, 4853Տ, 4845Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
3) «Տիգրան» ՍՊԸ՝ թիվ 47 ավտոբուսային երթուղի՝ 4388Տ, 4390Տ և 4393Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
4) «Դելյուքսե Տրանս» ՍՊԸ՝ թիվ 63 ավտոբուսային երթուղի՝ 4913Տ, 4916Տ և 4918Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ։
2. 48 ժամով արգելել «Սաքխաչ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 58 ավտոբուսային երթուղում շահագործվող 4326Տ, 4335Տ, 2898Տ և 4339Տ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը։
3. Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Արտյուշ Գրիգորյանին՝ ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|