Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-269
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.1999-31.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

28 դեկտեմբերի 1998 թ.

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 3-րդ կետը լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետում`

 

ա) «ժա» ենթակետը լրացնել «, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների» բառերով.

բ) «ժե» ենթակետում «հայցային վաղեմության ժամկետը լրացած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի» բառերով.

գ) «ժզ» ենթակետը «նախկինում հաշվեկշռից դուրս գրված» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով» բառերով.

դ) «իա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«իա) ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները.».

ե) «իգ» ենթակետում «ռիսկային ապահովագրությունների պահուստային ֆոնդից» բառերը փոխարինել «ապահովագրական պահուստներից» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8 հոդվածի`

 

ա) առաջին մասի սկիզբը լրացնել «Սույն օրենքի իմաստով» բառերով.

բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը:».

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները:»:

 

Հոդված 4. Օրենքի 10 հոդվածի`

 

ա) 1-ին կետից հանել վերջին մասը.

բ) 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.».

գ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» ենթակետով`

«ժթ) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը:».

դ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 11 հոդվածի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը.»:

 

Հոդված 6. Օրենքի 12 հոդվածի 5-րդ կետը «սկզբնական արժեքի» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 13 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:

2. Հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:

3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն ամբողջովին նվազեցվում է վարձակալի համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով` հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:»:

 

Հոդված 8. Օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը «բյուջեներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 18 հոդվածի`

 

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման և նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները».

բ) 2-րդ կետում «հայցային վաղեմության ժամկետը լրացած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 23 հոդվածի «ա» կետում «սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շահույթի հինգ տոկոսից ոչ ավելի» բառերը փոխարինել «ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 31 հոդվածի`

 

ա) «գ» կետից հանել «այդ թվում» բառերը, իսկ «ապահովագրային» բառը փոխարինել «ապահովագրողներին» բառով.

բ) «դ» կետում «ապահովագրության պահուստային ֆոնդերին» բառերը փոխարինել «ապահովագրական պահուստներին» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 32 հոդվածի`

 

ա) 3-րդ կետից հանել «(հաշվեկշռային)» բառը.

բ) 4-րդ կետում «գործուղումների նյութական և տրանսպորտային սպասարկում» բառերը փոխարինել «գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում» բառերով:

գ) 5-րդ կետից հանել «արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից առաջացող ծախսեր» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 36 հոդվածի`

 

ա) 1-ին կետը «հարկատուները» բառից հետո լրացնել «իրենց կողմից» բառերով.

բ) 2-րդ կետում «ձկնորսության» բառը փոխարինել «ձկնաբուծության» բառով.

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի տարածվում արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող հարկատուների վրա: Գյուղատնտեսական գործունեության տարբերակումն ըստ բնույթի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:»:

 

Հոդված 14. Օրենքի 37 հոդվածի`

 

ա) վերնագրում «Հայաստանի Հանրապետությունում գործող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

բ) առաջին մասում «Շահութահարկի վճարումից ազատվում են» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված կարգով իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացումից ստացված եկամուտների մասով շահութահարկի վճարումից ազատվում են» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 47 հոդվածի`

 

ա) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:».

բ) 6-րդ կետի առաջին նախադասությունը «ինքնուրույն» բառից հետո լրացնել «` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին» բառերով.

գ) 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «կանխավճարի տարբերության չափով` կանխավճարի վճարման օրվանից» բառերը փոխարինել «կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն օրենքի 47 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից» բառերով.

դ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Սեզոնային բնույթի գործունեության ոլորտներում շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ դիմելու դեպքում թույլատրվում է տարվա կանխավճարային մուծումներն իրականացնել հարկային տեսչության մարմնի հետ համաձայնեցված ամսական չափերով:

Սեզոնային բնույթի գործունեության ոլորտների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»:

 

Հոդված 16. Օրենքի 53 հոդվածի 4-րդ կետից հանել «պասիվ» բառը:

 

Հոդված 17. Օրենքի 60 հոդվածի 1-ին կետում «հաշվետվություն (հարկային տեսչության մարմինների սահմանած ձևով)» բառերը փոխարինել «կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 72 հոդվածի 3-րդ կետում «վճարումների դրույքաչափերը» բառերը փոխարինել «վճարները» բառով:

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 75 հոդվածով`

 

«Հոդված 75. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները:

Անկախ սույն օրենքի 8 հոդվածի երկրորդ մասի և 11 հոդվածի «դ» կետի դրույթներից, հարկատուի 1998 թվականի հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում ռուսական ռուբլու և ռուսական ռուբլով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները:»:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-269