Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2020 թվականի N 335-Ա

 

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՉԱՓԱՀԱՍ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,947,812 դրամ ընդհանուր արժողությամբ «Անչափահաս Լուսինե Վահրամի Թումանյանի բնակելի տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Իրտիգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06954405) 2020 թվականի մայիսի 18-ին կնքված N 06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լուսինե Վահրամի Թումանյանի բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 2,947,812 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն։

3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 17-ի N 335-Ա

որոշման

 

«ԱՆՉԱՓԱՀԱՍ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Ուզբեկական Կ-1 թաղամաս, թիվ 10 շենք, թիվ 1 բնակելի տան առաջին հարկի վերանորոգման աշխատանքների իրականացում, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ծրագրի շահառու ընտանիքին բնակվել իրենց սեփական տանը՝ խնայելով, ներկայումս ծախսվող, ընտանիքի եկամտի մեծ մասը հանդիսացող, տան վարձի գումարը: Ծրագրի շահառու՝ Լուսինե Թումանյանի հայրը մահացել է 2005 թվականին և Լուսինեն մնացել է մոր՝ Ադրինե Երջանիկի Օհանյանի խնամքին: Սակայն մայրն էլ 3-րդ կարգի հաշմանդամ է, ունի առողջական խնդիրներ: Ընտանիքի միակ եկամուտը մոր աշխատավարձն է, որի մեծ մասն էլ ստիպված են վճարել որպես վարձակալած բնակարանի վարձավճար, քանի որ իրենց տունը ներկայումս բնակվելու համար պիտանի չէ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցե․ Նիդեռլանդեր, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet)

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, սոցիալական աջակցության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

2,947,812 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ, անչափահաս՝ Լուսինե Վահրամի Թումանյան, որի անունից հանդես է գալիս մայրը՝ Ադրինե Երջանիկի Օհանյանը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Ուզբեկական Կ-1 թաղամաս, թիվ 10 շենք, թիվ 1 բնակելի տան առաջին հարկի վերանորոգում՝ սենյակների, խոհանոցի, սանհանգույցի ներքին հարդարման աշխատանքների իրականացում, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների մոնտաժում, 2,947,812 դրամ ընդհանուր արժեքով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և «Իրտիգ» ՍՊԸ միջև կնքվել է շինարարական կապալի մասին պայմանագիր, որով նախատեսվում է շահառուի բնակելի տանը, կապալառուի նյութերով և միջոցներով իրականացնել 2,947,812 ՀՀ դրամի վերանորոգման աշխատանքներ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի քաղաքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան