Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-14
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (16.12.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 հոկտեմբերի 1999 թվականի

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածում`


ա) առաջին մասի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«է) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար

180


եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ

140

եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում` լրացուցիչ`
 

 

     մեկ գյուտի համար

 90

միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի
մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար


70».
 

բ) երկրորդ մասում «50» թիվը փոխարինել «30» թվով:


Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի երրորդ մասը «կապված» բառից հետո լրացնել «տուրքերը, բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանվածների» բառերով, հանել «և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը:


Հոդված 3. Օրենքի 18, 28, և 33 հոդվածներում «օգտակար սարքի» և «օգտակար սարքերի» բառերը փոխարինել «օգտակար մոդելի» և «օգտակար մոդելների» բառերով, իսկ օրենքի 18 հոդվածում «ժամանակավոր արտոնագիր» բառերը փոխարինել «նախնական արտոնագիր» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
23 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-14

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան