Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2020-12.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.12/62(1617) Հոդ.759
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
09.06.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի, 2020 թվական N 124-Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 8-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 3 օրով արգելել Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

2. 3 օրով արգելել «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 9-ին: