Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 271-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հայ կրթական հիմնարկության կողմից որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության մասնաճյուղի հասցեով ուղարկված գրենական պիտույքների (41 տուփ, 5,383.72 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,244 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մայիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 271-Ա որոշման

 

Բեռների բաշխման ցանկն ըստ գյուղերի

 

Մարզ

Համայնք

Տուփ

Շիրակ

Կրաշեն

2

Աղին

5

Սարատակ

5

Շաղիկ

1

Տուֆաշեն

3

Գետափ

7

Արագածոտն

Օրգով

4

Մուղնի

7

Ուջանի երաժշտական դպրոց

7

Տուփերի պարունակությունն ամբողջական քանակներով

 

Դպրոցական պայուսակ/հատ

498

Հաշվիչ/հատ

462

Ռետին/տուփ

904

Թղթապանակ/տուփ

462

Սոսինձ/հատ

924

Տետր/հատ

498

Գրիչ/հատ

2772

Մատիտ/հատ

1386

Գրչատուփ/հատ

462

Քանոն/հատ

462

Մկրատ/հատ

865

Սրիչ/հատ

1848

Ներկիր ինքդ ալբոմ/հատ

462

Ընդգծող գրիչ-ֆլոմաստեր/հատ

1386

Գունավոր մատիտ (8 գույնանի)/տուփ

717

Առաջին օգնության պայուսակ-հավաքածու/հատ

462

Գծագրական թուղթ/տուփ

37

Երկրաչափական քանոն/հատ

452

Կպչուն ժապավենի աման/հատ

207

Դասարանի ձևավորման պարագա/հատ

180

Դակած թուղթ/հատ

257

Գունավոր կպչուն թղթեր/հատ

277

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան