Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 218-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Նոր գինդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00801756) 2020 թվականի մարտի 26-ին կնքված N 03/26-2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիուրեթային ծածկույթով հատակների պատման աշխատանքների իրականացում՝ 836,632 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 30

Երևան