ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 802-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը սահմանելու մասին» N 1400-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) 2-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունից հանել «կամ ոստիկանության պետի տեղակալի,» բառերը,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության պետն ամենամյա արձակուրդից հետ է կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |