Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

30 ապրիլի 2020 թվականի N 227-Ա

  

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից` Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների համար նախատեսված, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (38 տեղ, 1,986.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 420 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 30

Երևան

    

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 30-ի N 227-Ա

որոշման

            

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

           

Անվանում

Քանակ

Արժեք,
ԱՄՆ-ի դոլար

Ընդհանուր արժեք,
ԱՄՆ-ի դոլար

Քայլակ հաշմանդամի համար

2 հատ

 99.99

 199.98

Սայլակ հաշմանդամի համար

2 հատ

 80.00

 160.00

Մահճակալ շարժիչով հաշմանդամի համար

1 հատ

 110.00

 110.00

Ներքնակ

1 հատ

 50.00

 50.00

Սայլակ հաշմանդամի հատուկ

2 տուփ

 95.00

 190.00

Սայլակ հաշմանդամի հատուկ

1 տուփ

 95.00

 95.00

Սիստեմայի ներարկման աշտարակ

2 հատ

 25.00

 50.00

Հատուկ հեծանիվ հաշմանդամի համար

1 հատ

 300.00

 300.00

Հատուկ կանգնակ հաշմանդամի համար

1 հատ

 100.00

 100.00

Մահճակալի բազրիկներ

2 հատ

 23.99

 47.98

Անիվներով քայլակ հաշմանդամի համար

2 հատ

 92.00

 184.00

Հիգիենայի պարագաներ/փամփերս, փամփերս սավան

21 տուփ

 500.00

 500.00

Ընդհանուր գումար

   

 1.986.96

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան