Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.668
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 792-Ն

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1370-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 389-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոցի 28 շենքի 3 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի 4-րդ հարկից 14.3 քառ. մետր և 40.7 քառ. մետր մակերեսներով տարածքները հետ վերցնել համապատասխանաբար «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ու «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 26-ի N 1322, 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1055-Ն և 2001 թվականի մայիսի 7-ի N 390 որոշումներում փոփոխություններ կատարելու և գույք ամրացնելու մասին» N 1370-Ն որոշման 3-րդ կետում «շենքից 1005 քառ. մետր (առաջին հարկից 340 քառ. մետր և 4-րդ հարկից 665 քառ. մետր) ընդհանուր մակերեսով ու 1 163 294 դրամ սկզբնական արժեքով» բառերը փոխարինել «շենքից 1245,3 քառ. մետր (առաջին հարկից 340 քառ. մետր և 905,3 քառ. մետր մակերեսով 4-րդ հարկն ամբողջությամբ) ընդհանուր մակերեսով ու 1 441 434.75 դրամ սկզբնական արժեքով» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, գույքը հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 389-Ն որոշման 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 44467286 դրամ կադաստրային արժեքով տարածքի» բառերը փոխարինել «շենքի» բառով.

2) 2-րդ ենթակետում «4-րդ հարկից 14.3 քառ. մետր» բառերը փոխարինել «2-րդ հարկից 11.2 քառ. մետր մակերեսով» բառերով.

3) 3-րդ ենթակետում «4-րդ հարկից 40.7 քառ. մետր» բառերը փոխարինել «2-րդ հարկից 46.6 քառ. մետր մակերեսով» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» և «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել համապատասխանաբար 2018 թվականի հուլիսի 18-ի և 2018 թվականի հուլիսի 7-ի կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 136/0018 ու 134/0018 պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան