ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 625-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 625-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը(դրամ) |
1. |
2513 |
Չեչաքար, զմռնիտ, կորունդ՝ բնական, նռնաքար՝ բնական, և այլ բնական հղկանյութեր` ջերմամշակած կամ չմշակած |
կգ |
69000 |
33 120 000 |
2. |
2912 |
Ալդեհիդներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում այլ թթվածնակիր ֆունկցիոնալ խմբեր, ալդեհիդների ցիկլային պոլիմերներ, պարաֆորմալդեհիդ |
կգ |
2000 |
2 304 000 |
3. |
3204 |
Օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության |
կգ |
2000 |
19 200 000 |
4. |
3206 |
Ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության |
կգ |
1500 |
1 900 000 |
5. |
3401 |
Օճառ, օճառ պարունակող կամ չպարունակող, քառակողիկների, կտորների կամ կաղապարվածքների տեսքով մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որոնք որպես օճառ են օգտագործվում, օճառ պարունակող կամ չպարունակող մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ՝ մաշկը լվանալու համար հեղուկի կամ կրեմի տեսքով, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն՝ օճառով կամ լվացող միջոցով ներծծված կամ ծածկված |
կգ |
1500 |
1 876 000 |
6. |
3402 |
Մակերևութաակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութաակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից) |
կգ |
1500 |
1 876 000 |
7. |
3404 |
Արհեստական մոմեր և պատրաստի մոմեր |
կգ |
1500 |
1 876 000 |
8. |
3506 |
Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված և չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք |
կգ |
1500 |
5 184 000 |
9. |
3507 |
ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
կգ |
1500 |
5 184 000 |
10. |
3809 |
Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պրեպարատներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
կգ |
1500 |
1 800 000 |
11. |
3815 |
Ռեակցիաների հարուցիչներ (ինիցիատորներ), ռեակցիաների արագարարներ և կատալիզատորներ` այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
կգ |
1500 |
1 800 000 |
12. |
3908 |
Պոլիամիդներ՝ սկզբնական ձևերով |
կգ |
1500 |
1 800 000 |
13. |
3910 |
Սիլիկոններ՝ սկզբնական ձևերով |
կգ |
1500 |
1 800 000 |
14. |
4203 |
Հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ բնական կաշվից կամ համակցված կաշվից |
կգ |
5000 |
11 700 000 |
15. |
4821 |
Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից, տպված կամ չտպված |
կգ |
4500 |
9 750 000 |
16. |
5204 |
Կարի բամբակյա թելեր՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած |
կգ |
7000 |
14 392 000 |
17. |
5208 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ |
մ2 (կգ) |
50000 (250027) |
67 200 000 |
18. |
5209 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ |
մ2 (կգ) |
100000 (510000) |
134 400 000 |
19. |
5210 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ |
մ2 (կգ) |
150000 (750080) |
833 182 850 |
20. |
5211 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ |
մ2 (կգ) |
150000 (690020) |
833 182 850 |
21. |
5401 |
Կարի թելեր քիմիական թելերից՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած |
կգ |
15000 |
110 430 000 |
22. |
5407 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը |
մ2 (կգ) |
80000 (400042) |
107 520 000 |
23. |
5513 |
Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ, դրանց 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, 170գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ |
մ2 (կգ) |
60000 (300032) |
80 640 000 |
24. |
5602 |
Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված |
կգ |
10000 |
12 000 000 |
25. |
5603 |
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված |
կգ |
6000 |
5 760 000 |
26. |
5608 |
Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից |
կգ |
4000 |
3 520 000 |
27. |
5806 |
Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) |
կգ |
4500 |
10 500 000 |
28. |
5807 |
Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած, բայց չասեղնագործված |
կգ |
4000 |
15 600 000 |
29. |
6217 |
Հագուստի այլ պատրաստի պարագաներ. հագուստի առանձնամասեր կամ պարագաներ |
կգ |
3000 |
10 600 000 |
30. |
6307 |
Այլ պատրաստի արտադրատեսակներ՝ ներառյալ հագուստի ձևվածքները |
կգ |
2000 |
8 500 000 |
31. |
6805 |
Բնական կամ արհեստական հղկափոշի կամ հատիկ՝ գործվածքի, թղթի, ստվարաթղթի կամ այլ հիմքով, կտրատած կամ կարված կամ որոշակի ձև ստանալու համար այլ եղանակով մշակած կամ չմշակած |
կգ |
3000 |
8 320 000 |
32. |
8308 |
Օղլակներ, շրջանակներ օղլակներով, ճարմանդներ, ճարմանդ-օղլակներ, կեռիկներ, օղակներ, մերակներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից, որոնք օգտագործվում են հագուստների, կոշկեղենի, ծածկերի, պայուսակների, ճանապարհորդական պարագաների և այլ պատրաստի արտադրատեսակների համար. խողովակաձև կամ երկատված գամեր ոչ թանկարժեք մետաղներից. հուլունքներ և փայլազարդեր ոչ թանկարժեք մետաղներից |
կգ |
6000 |
16 000 000 |
33. |
9606 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ |
կգ |
10000 |
34 000 000 |
34. |
9607 |
Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը՝ կայծակ-ճարմանդներ |
մ (կգ) |
100000 (61428) |
85 000 000 |
Ընդամենը |
2 491 917 700 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |