Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.2020-14.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 138-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 800,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`

1) մարզահագուստ և մարզագույք 23 տեղ, 4,371 կգ ընդհանուր քաշով, 176,227.18 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) մարզահագուստ և մարզագույք 7 տեղ, 55.2 կգ ընդհանուր քաշով, 2,502.30 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

3. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

    

2020 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 138-Ա

որոշման

 

«Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագիր

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի, ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայի, Վանաձորի քաղաքային մարզադաշտի, Արմավիր «Հոբելյանական» մարզադաշտի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների արդիականացում և բարելավում, ինչպես նաև ազգային հավաքականների համար բժշկական պարագաների, մարզագույքի, մարզահագուստի, սարքերի և սարքավորումների պարբերաբար ձեռքբերում և բազայի թարմացում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միություն – (UEFA - Շվեյցարիա, Նիոն), Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա – (FIFA – Շվեյցարիա, Ցյուրիխ), «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն:

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 27, ՀՎՀՀ՝ 02566915)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է`

- Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց 65),

- Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վաղարշապատ, Մարգարա խճուղի թիվ 12),

- Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աճառյան 35/31),

- Վանաձորի քաղաքային մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Անդրանիկ փող. Առաջին նրբանցք 20),

- Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Արմավիր, Հանրապետության 130)

Ծրագիրն իրականացվում է սպորտի բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

800,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մարզադպրոցի սաները և մարզիկները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

 2020 թ.-ի մարտի 10-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոց

Շինարարական նյութերի, տեխնիկայի, լողավազանի ախտահանման միջոցների, հիգիենայի և անկողնային պարագաների, խոտի սերմի, պարարտանյութերի, քիմիկատների, ներքին հարդարման պարագաների, կահավորանքի, մարզագույքի, մարզահագուստի, մարզասարքերի, բժշկական պարագաների (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ) և սարքավորումների ներմուծում` շուրջ 800,000,000 դրամ արժողությամբ` 2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել և/կամ ձեռք բերել ՀՀ-ում`

- շինարարական նյութեր` 40,000,000 դրամ,

- խաղադաշտերի մշակման ու խնամքի տեխնիկա և պահեստամասեր` 70,000,000 դրամ,

- լողավազանի ախտահանման և խնամքի միջոցներ` 15,000,000 դրամ,

- հիգիենայի և անկողնային պարագաներ` 15,000,000 դրամ,

- խոտի սերմ և պարարտանյութեր` 140,000,000 դրամ,

- ներքին հարդարման պարագաներ և կահավորանք` 40,000,000 դրամ,

- մարզագույք/մարզահագուստ` 200,000,000 դրամ,

- մարզասարքեր` 30,000,000 դրամ,

- բժշկական պարագաներ (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ)՝ 20,000,000 դրամ,

- սարքավորումներ (ներառյալ բժշկական, մերսման, համակարգչային, հեռահաղորդակցության և կապի միջոցներ ու պարագաներ)` 230,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

 Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 05.06.20 N 292-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ