Գլխավոր տեղեկություն
Համար
N 1695-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2020-05.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 20.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

15 նոյեմբերի 2019 թվականի N 1695-Լ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 9-րդ, 10-րդ հոդվածները և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը պլանավորել 5 տարին մեկ անգամ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

            

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 15-ի N 1695-Լ

որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ

    

Հ/Հ

Գնահատվող պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ

Ժամանակը

1.

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

2020 թ.
փետրվար

2.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ենթակա մարմիններ ու կազմակերպություններ

2020 թ.
մարտ

3.

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

2020 թ.
հունիս

4.

Վայոց ձորի մարզ և համայնքներ

2020 թ.
հունիս

5.

Գեղարքունիքի մարզ և համայնքներ

2020 թ.
հուլիս

6.

Էկոնոմիկայի նախարարություն և ենթակա մարմիններ
ու կազմակերպություններ

2020 թ.
օգոստոս

7.

Արարատի մարզ և համայնքներ

2020 թ. սեպտեմբեր

8.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ենթակա մարմիններ ու կազմակերպություններ

2020 թ. հոկտեմբեր

9.

Ազգային ժողովի աշխատակազմ

2020 թ.
նոյեմբեր

10.

Նախագահի աշխատակազմ

2020 թ.
նոյեմբեր

11.

(կետն ուժը կորցրել է 03.06.20 N 651-Լ)

12.

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

2021 թ.
փետրվար

13.

Առողջապահության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2021 թ.
մարտ

14.

Արմավիրի մարզ և համայնքներ

2021 թ.
ապրիլ

15.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

2021 թ.
մայիս

16.

Սյունիքի մարզ և համայնքներ

2021 թ.
հունիս

17.

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2021 թ.
հուլիս

18.

Կոտայքի մարզ և համայնքներ

2021 թ.
օգոստոս

19.

Երևան քաղաք և վարչական շրջաններ

2021 թ.
սեպտեմբեր

20.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

2021 թ.
հոկտեմբեր

21.

Կրթության տեսչական մարմին

2021 թ.
նոյեմբեր

22.

Արդարադատության նախարարություն և ենթակա մարմիններ ու կազմակերպություններ

2022 թ.
փետրվար

23.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

2022 թ.
մարտ

24.

Լոռու մարզ և համայնքներ

2022 թ.
ապրիլ

25.

Արտաքին գործերի նախարարություն և ենթակա մարմիններ

2022 թ.
մայիս

26.

Արագածոտնի մարզ և համայնքներ

2022 թ.
հունիս

27.

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

2022 թ.
հուլիս

28.

Շիրակի մարզ և համայնքներ

2022 թ.
օգոստոս

29.

Տավուշի մարզ և համայնքներ

2022 թ.
սեպտեմբեր

30.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

2022 թ. հոկտեմբեր

31.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

2022 թ.
նոյեմբեր

32.

Ֆինանսների նախարարություն և ենթակա մարմիններ
ու կազմակերպություններ

2023 թ. փետրվար

33.

Քաղաքաշինության կոմիտե և ենթակա կազմակերպություններ

2023 թ.
մարտ

34.

 Ոստիկանություն և ստորաբաժանումներ

2023 թ.
ապրիլ

35.

Պետական եկամուտների կոմիտե և ենթակա կազմակերպություններ

2023 թ.
մայիս

36.

Բարձրագույն դատական խորհուրդ
(Դատական դեպարտամենտ)

2023 թ.
հունիս

37.

«Արմենպրես» ՊՓԲԸ

2023 թ.
հուլիս

38.

Սահմանադրական դատարան

2023 թ.
օգոստոս

39.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2023 թ. սեպտեմբեր

40.

«Գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ

2023 թ. հոկտեմբեր

41.

Վիճակագրական կոմիտե և ստորաբաժանումներ

2023 թ.
նոյեմբեր

42.

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ենթակա մարմիններ

2024 թ. փետրվար

43.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2024 թ.
մարտ

44.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ու ենթակա կազմակերպություններ

2024 թ.
ապրիլ

45.

Շրջակա միջավայրի նախարարություն և ենթակա մարմիններ ու կազմակերպություններ

2024 թ.
մայիս

46.

Պետական վերահսկողական ծառայություն

2024 թ.
 հունիս

47.

Կենտրոնական բանկ

2024 թ.
հուլիս

48.

Հաշվեքննիչ պալատ

2024 թ.
օգոստոս

49.

Հատուկ քննչական ծառայություն

2024 թ. սեպտեմբեր

50.

Քննչական կոմիտե

2024 թ. հոկտեմբեր

51.

Վարչապետի աշխատակազմ

2024 թ.
նոյեմբեր

 

(հավելվածը փոփ. 03.06.20 N 651-Լ)

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2020, N 1426-Լ 31.12.2020, N 1695-Լ
03.08.2020, N 887-Լ 05.08.2020, N 1695-Լ
03.06.2020, N 651-Լ 11.06.2020, N 1695-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան