ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2020 թվականի N 501-Ա
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-101-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 27-ի N 501-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրակրթության մասին» օրենք, 10-րդ հոդված, 5-րդ մաս և 29-րդ հոդված, 1-ին մաս, 5-րդ և 6-րդ կետեր |
2. |
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված, 1-ին մաս, 16-րդ կետ |
3. |
«Պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված, 1-ին մաս, 16-րդ կետ |
4. |
«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված, 1-ին մաս, 18.1-րդ կետ |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 30-րդ հոդված, 1-ին մաս, 26.11-րդ կետ |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 34-րդ հոդված, 8-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |