Գլխավոր տեղեկություն
Համար
N 215-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2020 թվականի N 215-Ա

 

«ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 6,765,645 դրամ ընդհանուր արժողությամբ «Խոհարարական դասասենյակների վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 01238936) «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858165) 2020 թվականի մարտի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների մատակարարում` 6,765,645 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 14-ի N 215-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«Խոհարարական դասասենյակների վերազինում»

 

1.

Ծրագրի նպատակը

«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, «Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում և «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի կողմից տարիներ առաջ ներդրված խոհարարական դասասենյակները վերազինել ժամանակակից պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ», հասցեն՝ ք. Նորթրիջ, 9003 Ռեսեդայի պողոտա, #205A, 91324, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ», Հայաստանի մասնաճյուղ, հասցեն՝ ք. Երևան, Ամիրյան 8/26, ՀՎՀՀ՝ 01238936

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, փ․Սպանդարյան 3
ՀՀ Արմավիրի մարզ, ք․Արմավիր, փ․Աբովյան 170
ՀՀ Կոտայքի մարզ, ք․Հրազդան, փ․Գործարանային 3
Բնագավառը՝ կրթություն (արհեստագործական)

6.

Ծրագրի բյուջեն

6,765,645 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 01563256,
«Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 52632541,
«Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 74859621:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

23.04.2020 – 30.05.2020

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի կողմից բարեգործություն ստացող հաստատություններում տարիներ առաջ հիմնվել են խոհարարական դասասենյակներ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում։ Ուստի, ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք վերազինել ժամանակակից պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներով։
Նախատեսվում է՝ 23.04.2020 – 30.05.2020 ժամանակահատվածում «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի միջոցով ձեռք բերել և մոնտաժել համապատասխան խոհարարական սարքավորումներ։
Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 6,765,645 դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է՝ «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով ձեռք բերել ժամանակակից պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներ և դրանք մոնտաժել շահառու հաստատությունների համապատասխան դասասենյակներում: Ամբողջ սարքավորումների համար նախատեսված գինը կազմում է 6,765,645 դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցային աշխատանքներ նախատեսվում են՝ «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի Հայաստանի մասնաճյուղի, «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի, «Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի միջև։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի ավարտից հետո «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի Հայաստանի մասնաճյուղը վերջնական հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան