Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 276-Ա

 

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,173,334 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցականների հեռավար կրթության հնարավորությունների ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01282864) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2020 թվականի ապրիլի 29-ին կնքված N 140120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 320 հատ դյուրակիր համակարգչի ձեռքբերում՝ 23,173,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

      

2020 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 276-Ա

որոշման

  

«ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

  

1.

Ծրագրի նպատակը

Ներկայացվող ծրագրի նպատակն է նպաստի համակարգում ընդգրկված և ՍԱՏԲ-ում հաշվառված միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ և (կամ) բազմազավակ ընտանիքների շուրջ 320 երեխաներին տրամադրել տեխնիկական սարքեր CՕVID-19 համավարակով պայմանավորված հեռավար կրթության պայմաններում նրանց կրթության հիմնարար իրավունքի իրացման համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներով

4.

Ծրագիրը կատարողը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ

0010 Երևան, Տերյան 1/1

ՀՎՀՀ՝ 01282864

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն է 23,173,334 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Խոցելի ընտանիքների 320 դպրոցահասակ երեխաներ, որոնց ցանկը կտրամադրի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Թիրախային կատեգորիայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեռավար կրթության պայմաններում ամենից խոցելի կարգավիճակում են սոցիալապես անապահով ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների դպրոցականները, որոնք տեխնիկայի բացակայության պայմաններում դուրս են մնում կրթությունից։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի մայիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

● 27.04.2020-04.05.2020 շահառուների ցանկի հարցում, ճշգրտում և հաստատում ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հետ (ֆինանսական միջոցներ չեն պահանջվում),

● 08․05.2020-13.05.2020 շուկայի ուսումնասիրություն և տեխնիկական սարքերի ձեռքբերում՝ ըստ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափորոշիչների (23,173,334 դրամ),

● 08.05.2020-30․05․2020 բաշխման պլանավորում և իրականացում (ֆինանսական միջոցներ չեն պահանջվում)։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 320 պլանշետ հետևյալ տեխնիկական պարամետրերով․

HՍAWEI MEDIAPAD T3 8 KՕB-L09 (GR)

Էկրանի Չափս: 8

Էկրանի Տեսակ: IPS

Կետայնություն: 800x1280

ՕS: Android 7.0 (Nougat)

CPՍ: Q.C. Snapdragon 425

Հաճախականություն (ԳՀց): 1.4

GPՍ: Adreno 308

Օպերատիվ Հիշ. (ԳԲ): 2

Ներ.հիշող./Լրացուցիչ (ԳԲ): 16-up to 128

Կապ: 3G-4G

Wi-Fi/Bluetooth: +-+

Տեսախցիկ (MP): 2-5

SIM: Nano

Մարտկոց: 4800 mA-h

Քաշ (գ): 350

Մեկ միավորի արժեքը 72,416.67 դրամ է

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի ուղղակի շահառուներին սահմանելու հարցում Հիմնադրամը համագործակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հետ։

Սարքերի բաշխումն իրականացվելու է ՍԱՏԲ-ների և Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։ Հայկական կարմիր խաչի ընկերության ներգրավումը պայմանավորված է վերջինիս մասնագիտական բազմամյա փորձով, հատուկ վերապատրաստում անցած կամավորների մեծ ցանցով և մարզային ներկայացվածությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Տրամադրված պլանշետների նպատակային օգտագործման և շահառուների՝ հեռավար կրթության մեջ ներգրավվածության մշտադիտարկումն իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան