Գլխավոր տեղեկություն
Համար
N 1510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.06/77(1530) Հոդ.980
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2019 թվականի N 1510-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 23-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 76,500.0 հազար դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության մոտ շահութահարկի (ներառյալ տույժերի և տուգանքների) գծով առաջացած հարկային պարտավորությունը վճարելու նպատակով` «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհի ձևով տրամադրելու համար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2019 թվականին հատկացնել 76,500.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակի գծով մուտքերից, եկամուտների նվազեցման եղանակով, 7,650.0 հազար դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ հարկային եկամուտներ»:

(4-րդ կետը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 1

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման

 

 Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1510-Ն որոշման