Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-214
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.06.1998-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

5 մայիսի 1998 թ.

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` 1) 22 հոդվածի`

ա) 1-ին կետի աղյուսակից հանել «շահաբաժիններ, տոկոսներ 15» տողը.

բ) 2-րդ կետում «առանց սույն օրենքով սահմանված նվազեցումների իրականացման» բառերը փոխարինել «իրականացնելով միայն սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները» բառերով,

2) 35 հոդվածի 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերի» բառերը:

 

Հոդված 2. 1998 թվականին օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժինների և տոկոսների ձևով ստացված եկամուտների նկատմամբ հաշվարկված և բյուջե վճարված հարկի գումարները ենթակա են վերադարձման օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 3. 1998 թվականին օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժինների և տոկոսների ձևով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը եկամուտներ վճարած հարկային գործակալներն ազատվում են նշված եկամուտների համար հարկը չհաշվարկելու կամ հարկը հաշվարկելու և բյուջե չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 մայիսի 1998 թ.
ՀՕ-214