Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2020 թվականի N 430-Ա

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը՝

1. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ստեղծել դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» ծրագրի դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից:

3. Մրցութային հանձնաժողովին ընդունել ի գիտություն, որ`

1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.

2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի հրավերով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. ապրիլի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

ապրիլի 7-ի N 430-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Պողոսյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Պողոսյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ, հանձնաժողովի անդամ

Ս. Գրիգորյան

- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, «Մակադամիան» ընկերության ավագ ծրագրավորող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Վ. Մելիքյան

- Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական ծրագրերի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Հայրապետյան

- Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ, “Hylink” և “Intellcores” ընկերությունների փոխտնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Ուլիկյան

- Ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչ, ուսումնական ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Մխիթարյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Բաբայան

- «Workfront» ընկերության տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Գ. Խոստիկյան

- «PicsArt» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ն. Ավետիսյան

 - Ասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերի ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Փ. Խաչատրյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գնումների բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան