Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 489-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 489-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

1.

5903

արհեստական կաշի (դերմանտին)

մ2

4175

4,200,954

2.

5801

փափուկ կտոր (պուխ) (սինթետիկ)՝ տարբեր գույների մանվածքից

մ2

8

21,144

3.

4114

բնական կաշվից կտոր (ոչխարի)

հատ

65

124,865

4.

5607

պարան պայուսակների բռնակների՝ այլ սինթետիկ մանրաթելերից

կգ

62

57,882

5.

9607

հագուստի մետաղյա՝ ոչ թանկարժեք մետաղից ատամիկներով

մ

300

149,502

6.

5401

սինթետիկ թելեր

կգ

80

69,038

7.

5407

սինթետիկ գործվածք (աստառ)՝ տարբեր գույների մանվածքից

մ2

100

101,826

8.

7326

մետաղյա դետալներ պայուսակների համար

կգ

540

750,363

9.

8302

մետաղական ամրակային

կգ

39

50,473

10.

7326

մետաղական կաղապար

կգ

3.5

24,543

11.

8204

ձեռքի մեխանիկական գործիքներ` դարձակներ

կգ

9

20,748

12.

8205

ձեռքի մեխանիկական գործիք` պտուտակահան

կգ

15

41,338

13.

8205

ձեռքի մեխանիկական գործիք` մուրճ

կգ

14

14,106

14.

8205

ձեռքի մեխանիկական գործիքներ (օգտագործված)

կգ

130

130,864

15.

8208

պրեսի դանակներ (օգտագործված)

կգ

475

625,906

16.

8452

կարի մեքենա 6 հատ (օգտագործված)

հատ

6

1,239,678

17.

4821

թղթյա պիտակներ` տպագրված

կգ

14

26,204

18.

4823

թղթյա կտորտանքներ պայուսակների մեջ լցնելու

կգ

116

50,046

19.

4823

ստվարաթղթե ֆորմաներ

կգ

703

471,591

20.

4421

փայտե կաղապարներ՝ պայուսակների համար

կգ

19

28,242

21.

3924

պլ. ներկամաններ (օգտագործված)

կգ

1.5

5,029

22.

3926

պրեսսի պլ. դետալ (օգտագործված)

կգ

26

31,196

23.

3208

փչովի ներկ 400 մլ 20 հատ (օգտագործված)

կգ

6

8,061

24.

3209

ներկ

կգ

20

20,139

25.

3506

սուպեր սոսինձ

կգ

0.4

4,855

26.

9613

կրակայրիչ

հատ

750

71,936

27.

9403

մդֆ-ից պահարան (օգտագործված) 2) 1

հատ

1

135,206

  Ընդամենը

8 475 735

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան