ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 201-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 164,882.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2020 թվականի մարտի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շին-վերանորոգման աշխատանքների իրականացում` 164,882.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 9-ի N 201-Ա որոշման |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերը և նրանց կապող միջանցքը, որի արդյունքում հարմարավետ պայմաններ կստեղծվեն մանկապարտեզի 180 սաների առօրյան կազմակերպելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փ․, շ․ 5/2 Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $164,882․52 (հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր ութսուներկու ԱՄՆ դոլար հիսուներկու ցենտին) համարժեք ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբ՝ ապրիլի 20, 2020 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերը և նրանց կապող միջանցքը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում $164,882․52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պայմանագիր կնքված 20.03.2020թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ 06901369) միջև: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|