Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 201-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 164,882.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2020 թվականի մարտի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շին-վերանորոգման աշխատանքների իրականացում` 164,882.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 9-ի N 201-Ա որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

«Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում»

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերը և նրանց կապող միջանցքը, որի արդյունքում հարմարավետ պայմաններ կստեղծվեն մանկապարտեզի 180 սաների առօրյան կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փ․, շ․ 5/2 Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $164,882․52 (հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր ութսուներկու ԱՄՆ դոլար հիսուներկու ցենտին) համարժեք ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սկիզբ՝ ապրիլի 20, 2020 թ.
Ավարտ՝ նոյեմբերի 30, 2020 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 1-ին և 2-րդ մասնաշենքերը և նրանց կապող միջանցքը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $164,882․52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Իրականացվելիք շինվերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալները ներկայացված են պայմանագրին կից հավելվածում:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբեր 30, 2020 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում $164,882․52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պայմանագիր կնքված 20.03.2020թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ 06901369) միջև:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան