ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 457-Ա
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված՝ «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 3 Երևան |