Գլխավոր տեղեկություն
Համար
N 348-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2020 թվականի N 348-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) Երևանի քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ հողատարածք), համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան՝ ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե).

2) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ կնքել հողատարածքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է կոմիտեին 2020 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել հողատարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և հաշվառումը:

3. Հողատարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո կոմիտեին ամրացված հողատարածքը հետ վերցնել և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

4. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 348-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20958

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան