ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 197-Ա
«ՎԱՅԶ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար` ԱՄՆ-ի քաղաքացի Վահան Սիմոնյանի կողմից, աջակցության նպատակով, «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամակարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամի հասցեով ստացված բեռի (բժշկական կենսանյութի պահպանման համար նախատեսված հատուկ կրիոսառնարան՝ ներառյալ կարգավորիչը, գազի շրջանցման և տեղափոխման խողովակը, 1 տեղ, 233 կգ ընդհանուր քաշով, 17,925 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,725 ԱՄՆ-ի դոլար և այլ ծախսերը՝ 589.50 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման հանձնման ծրագիրը:
2. «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամակարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամին` նշված բեռի հանձնման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.2020, N 241-Ա | 05.05.2020, N 197-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|