ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2020 թվականի N 395-Ա
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը՝
1. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի իրականացման նպատակով ստեղծել Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 22 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն դրամ, երրորդ տեղի համար` 3 մլն դրամ, չորրորդ տեղի համար` 2 մլն դրամ, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ:
3. Մրցութային հանձնաժողովին՝ ընդունել ի գիտություն, որ`
1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.
2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հարցաթերթիկը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 27-ի N 395-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արմեն Աբրոյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ծաղկանուշ Սարգսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար, հանձնաժողովի անդամ |
Սամվել Հովսեփյան |
- ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ, հանձնաժողովի անդամ |
Արթուր Դանիելյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, բաժնի պետ, փոխգնդապետ, հանձնաժողովի անդամ |
Կարեն Վարդանյան |
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Արմեն Բալդրյան |
- Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վարդան Ալեքսանյան |
- Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հրանտ Խաչատրյան |
- «YerevanNN» հիմնադիր, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Մարիամ Բաբայան |
- Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության ծրագրերի խորհրդատու, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Նարինե Ավետիսյան |
- Ասիական զարգացման բանկի ներդրումային քաղաքականության պատասխանատու, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Արամայիս Հովհաննիսյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ, հանձնաժողովի անդամ |
Անուշ Ղազանչյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |