Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2020 թվականի N 190-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 60-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 1-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 60-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետը.

2) որոշման հավելվածի 10-րդ կետի 7-րդ ենթակետը «ՀՀ դրամ» բառերից հետո լրացնել «(ավելացված արժեքի հարկից ազատումն ակնկալվում է 1,800,000 դրամի մասով)» բառերով:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02552842) կողմից «Լուսինե Բարաթյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ՝ 66854479) հետ 2020 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 1/2 – 2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մսի և մսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. ապրիլի 1

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան