ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2017 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 50-րդ ենթակետին և 266-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակների ցանկը,
անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցների շարժիչի թողարկման պահն ու աշխատանքային ծավալը որոշելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.03.2022, թիվ 31 | 03.04.2022, թիվ 74 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|