Գլխավոր տեղեկություն
Համար
N 669-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 669-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ստեղծված գույքը Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերելու մասին» N 76-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի հունիսի 1-ը» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 669-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Մարզի անվանումը

Օբյեկտի անվանումը

Կառույցի արժեքը(հազ. դրամ)

1.

Արագածոտն

Արագածոտնի համայնքի խմելու ջրի ներքին ցանց

3,181.2

Սուսերի համայնքի փողոցային լուսավորության ցանց

1,572.0

Վերին Բազմաբերդի համայնքի փողոցային լուսավորության ցանց

3,360.0

Դավթաշենի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2,706.0

Հարթավանի փողոցային լուսավորության ցանց

2,736.0

Քուչակի փողոցային լուսավորության ցանց

3,672.0

Աղձքի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2,000.4

Նոր Ամանոսի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2,010.0

2.

Գեղարքունիք

Կարմիր գյուղի համայնքի գազատարի ներքին ցանց

18,922.0

Վաղաշենի համայնքի «Օստներ» կոչվող նորակառույց թաղամասի գազիֆիկացման համակարգ

13,410.0

Լիճքի համայնքի տնամերձերի ոռոգման ցանց

38,490.0

Սեմյոնովկայի համայնքի արտաքին լուսավորության ցանց

3,574.0

Կարճաղբյուրի համայնքի արտաքին լուսավորության ցանց

4,971.0

3.

Լոռի

Հագվիի հանդիսությունների սրահ

31,819.4

Օձունի համայնքի 31-րդ փողոցի կոյուղագիծ

19,046.8

Հաղպատի խմելու ջրագծի ներքին ցանց

21,354.2

Ալավերդիի համայնքի Սանահին թաղամասի գազիֆիկացման համակարգ

6,160.5

Արջուտի համայնքի փողոցների լուսավորության ցանց

4,995.2

Վահագնի համայնքի սելավատար

6,399.6

4.

Կոտայք

Քասախի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման համակարգ

11,310.0

Արամուսի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացման համակարգ

9,776.0

Լեռնանիստի համայնքի փողոցային լուսավորության ցանց

6,277.0

Սոլակի համայնքի փողոցային լուսավորության ցանց

6,277.0

Աբովյանի համայնքի արտաքին ջրահեռացման համակարգ

29,588.0

5.

Վայոց ձոր

Ելփինի համայնքի փողոցային լուսավորության ցանց

2.843.0

Աղավնաձոր բնակավայրի մեկ թաղամասի գազիֆիկացման ընդլայնված համակարգ

7.066.0

Թառաթումբ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատեր

8.676.0

Նոր Ազնաբերդ բնակավայրի ոռոգման ջրագծի ցանց

3.812.0

Զառիթափ բնակավայրի ոռոգման ջրագծի ցանց

9.211.0

Զառիթափ բնակավայրի խաղահրապարակ

4.175.6

Խնձորուտ բնակավայրի խաղահրապարակ

2.544.4

Բարձրունի բնակավայրի խաղահրապարակ

2.623.6

Սերս բնակավայրի խաղահրապարակ

1.736.8

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան