Գլխավոր տեղեկություն
Համար
N 431-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 431-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1258-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 3

Երևան

     

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 431-Ա որոշման

     

«Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման

         

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ

           

Ս. Թովմասյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Տոնոյան

-ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի քարտուղար)

Դ. Գյուրջինյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու

Մ. Յավրումյան

-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ա. Գիլոյան

-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Ազատյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի խմբագիր, բանասեր

Լ. Մանուկյան

-ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ս. Շաքարյան

-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության և օգտագործման բաժնի պետ

Ռ. Մելքոնյան

- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Գ. Բադալյան

- ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ռ. Գալիչյան

- ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտոր, քարտեզագետ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան

- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)»:

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան