Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-182
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.12.1997-27.12.2003)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33 ՀՀՊՏ 31.12.97./33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997թ.

 

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եվ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման եվ սոցիալական զարգացման ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և» բառերը, իսկ «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:

Հոդված 2. Օրենքի 1 հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և»  բառերը, «ֆոնդերը» և «ֆոնդեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «ֆոնդը» և «ֆոնդ», իսկ «դրանց» բառը` «դրա» բառով:

Հոդված 3. Օրենքի 2 հոդվածի «ֆոնդերը» բառը փոխարինել «ֆոնդը» բառով, հանել «ֆինանսական» բառը:

Հոդված 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագրի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 3 հոդվածը:

Հոդված 6. Օրենքի 4 հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» բառերը փոխարինել «հարկերի մասին» բառով:

Հոդված 7. Օրենքի 3-րդ գլխի վերնագրի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:

Հոդված 8. Օրենքի 5 հոդվածի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:

Հոդված 9. Օրենքի 6 հոդվածի «ֆոնդերին» և «ֆոնդեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «ֆոնդին» և «ֆոնդ» բառերով, հանել «ֆինանսական և» բառերը, իսկ «լրացուցիչ գումարները» բառերից հետո լրացնել «ամբողջությամբ» բառը:

Հոդված 10. Օրենքի 7 հոդվածի «ֆոնդերի» բառը փոխարինել «ֆոնդի» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Լ. Տեր-Պետրոսյան

 1997թ. դեկտեմբերի 31 
Երևան
ՀՕ-182